Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Լսարաններից մինչև մրցագորգեր, հաղթանակներ ու մեդալներ. Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը 80 տարեկան է:
Ֆիզիկական կուլտուրայի մանկավարժական հիմնախնդիրներից մինչև սպորտի հոգեբանական ապահովում, սպորտային տուրիզմի հեռանկարներ, օլիմպիական կրթության,սպորտի կառավարման մարտահրավերներ. հոկտեմբերի 16–ին տեղի ունեցավ «Սպորտը հանուն խաղաղության և առողջության» թեմայով միջազգային ֆորումը:
Ապահովելով գիտական և մասնագիտական հարթակ՝ ֆորումը ևս մեկ առիթ էր՝ խոսելու ինստիտուտի անցած 80 տարիների, գրանցած հաջողությունների ու տեսլականի մասին՝ կարևորելով կրթօջախի ավանդը ոչ միայն մարզիչների, մարզիկների և ոլորտի մասնագետների պատրաստման, այլև սպորտային գիտության ու կրթության զարգացման գործում։
ՀՖԿՍՊ-ի ռեկտոր Տիգրան Սիմոնյանի համար այս ֆորումը կարևոր քայլ է դեպի միջազգային հարթակում մասնագիտական երկխոսություն: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանն էլ վստահ է՝ ոլորտի համար անգնահատելի է ինստիտուտի ներդրումը և սպորտով անպայման հնարավոր է հասնել խաղաղության:
Մանրամասները՝ տեսանյութում.


