Բելգիան աջակցում է խաղաղությանն ուղղված նախաձեռնություններին. Փաշինյանը հանդիպել է Պետեր դը Ռուվերի հետ Zarkerak - Բելգիան աջակցում է խաղաղությանն ուղղված նախաձեռնություններին. Փաշինյանը հանդիպել է Պետեր դը Ռուվերի հետ
Zarkerak Zarkerak - Բելգիան աջակցում է խաղաղությանն ուղղված նախաձեռնություններին. Փաշինյանը հանդիպել է Պետեր դը Ռուվերի հետ
Բելգիան աջակցում է խաղաղությանն ուղղված նախաձեռնություններին. Փաշինյանը հանդիպել է Պետեր դը Ռուվերի հետ

Բելգիան աջակցում է խաղաղությանն ուղղված նախաձեռնություններին. Փաշինյանը հանդիպել է Պետեր դը Ռուվերի հետ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Փարիզի խաղաղության ֆորումի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Բելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի նախագահ, «Նոր ֆլամանդական դաշինք» խմբակցության ղեկավար Պետեր դը Ռուվերի հետ։

323.jpg (200 KB)

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Բելգիա երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները, ընդգծելով քաղաքական երկխոսության և միջխորհրդարանական համագործակցության ընդլայնման կարևորությունը։

324.jpg (168 KB)

Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի Կառավարության կողմից իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ գործադրվող ջանքերը։

325.jpg (166 KB)

Պետեր դը Ռուվերը նշել է, որ Բելգիան բարձր է գնահատում Հայաստանի ժողովրդավարական ուղին և աջակցում է խաղաղության հաստատմանն ուղղված նախաձեռնություններին։

326.jpg (197 KB)

Կողմերն անդրադարձել են Հայաստանի և Բելգիայի միջև տնտեսական համագործակցությանը, ԵՄ-Հայաստան գործընկերության խորացման հնարավորություններին վերաբերող հարցերի։

 

30 Հոկտեմբեր, 2025 10:53
Վեր