Վթարի են ենթարկվել Սարիկ Մինասյանի ծնողները. բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար Zarkerak - Վթարի են ենթարկվել Սարիկ Մինասյանի ծնողները. բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար
Zarkerak Zarkerak - Վթարի են ենթարկվել Սարիկ Մինասյանի ծնողները. բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար
Վթարի են ենթարկվել Սարիկ Մինասյանի ծնողները. բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար

Վթարի են ենթարկվել Սարիկ Մինասյանի ծնողները. բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

 

Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 15:10-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի Փարպի բնակավայրի վարչական տարածքում դեպի Երևան ընթանալիս «Ford» մակնիշի ավտոմեքենան բախվել է քարով բարձված «ԶԻԼ 130» մակնիշի ավտոմեքենային: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Ford»-ի վարորդն ու ուղևորը, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտածի՝ օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը և ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ: 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, վաշտի հրամանատար, օրվա պատասխանատու հերթապահ Ռոման Միրզախանյանի գլխավորությամբ: 

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Գարիկ Մելքոնյանն ու Վարդան Աբգարյանը: 
 
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի հերթապահ խումբը՝ ավագ համայնքային ոստիկան Ալբերտ Վարդանյանի գլխավորությամբ: 
Վթարի մասին ոստիկանության Աշտարակի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Աղասի Իսահակյանի, և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Նորիկ Կարապետյանի գլխավորությամբ: 

Վթարի փաստով Ն. Կարապետյանի որոշմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունները: 
 
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք: 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «Ford»-ի վարորդն ու ուղևորը, որոնց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանի ծնողներն են: 

 

 

31 Հոկտեմբեր, 2025 16:48
Վեր