Նարեկ Կարապետյանն է իրականությունից կտրված, թե ես եմ մի բան սխալ հասկանում.Իոանիսյան Zarkerak - Նարեկ Կարապետյանն է իրականությունից կտրված, թե ես եմ մի բան սխալ հասկանում.Իոանիսյան
Zarkerak Zarkerak - Նարեկ Կարապետյանն է իրականությունից կտրված, թե ես եմ մի բան սխալ հասկանում.Իոանիսյան
Նարեկ Կարապետյանն է իրականությունից կտրված, թե ես եմ մի բան սխալ հասկանում.Իոանիսյան

Նարեկ Կարապետյանն է իրականությունից կտրված, թե ես եմ մի բան սխալ հասկանում.Իոանիսյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ԻՔՄ համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Նարեկ Կարապետյանն ասում է, որ պետությունը պետք է դպրոցների ու ճանապարհների կառուցման տեղը նպաստի, որ գործարաններ կառուցվեն։

Մի կողմ թողնենք դպրոցների նկատմամբ (բանանային հանրապետությանը վայել) այդ վերաբերմունքը։

Բայց կներեք, միայն ի՞նձ է թվում, որ դպրոց ու ճանապարհ կառուցելը դա հենց գործարան կառուցելուն աջակցելն է։ Բա էտ գործարանի լոգիստիկան ճանապարհներով չի՞։ Բա էտ գործարանում անգրագետներ ե՞ն աշխատելու։

Երկրում գործարանների կառուցման համար պետությունը մի քանի անելիք ունի, պետք է ստեղծի կամ ապահովի`

- ենթակառուցվածքներ (ճանապարհներ, երկաթգիծ, էլեներգիա, գազ, ինտերնետ),

- լավ կադրերի առկայություն (կրթության միջոցով),

- բիզնես միջավայր (հարկային, վարչարարություն, դատական),

- անվտանգություն (ներքին ու արտաքին)։

Հիմա Նարեկ Կարապետյանը, որ ասում է, որ առաջին երկուսի փոխարեն պետք է խրախուսվի գործարան կառուցելը, հակադրում է այդ գաղափարները, ի՞նքն է իրականությունից կտրված, թե ես եմ մի բան սխալ հասկանում»։

31 Հոկտեմբեր, 2025 20:48
Վեր