Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Ճիշտ չի լինի, որ ես մեկնաբանեմ Թուրքիայի նախագահի այցի հնարավորությունը։ Պարզապես կարող եմ ասել, որ պաշտոնապես հրավիրել եմ և հույս ունեմ, որ այդ հրավերը կընդունվի»,- այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Օրբելի ֆորում. կառուցելով խաղաղություն և բազմակողմանի համագործակցություն» խորագիրը կրող միջազգային համաժողովի ժամանակ։
Վարչապետի խոսքով, Թուրքիայի նախագահի հետ վերջերս հաճախ են հանդիպում, և իր վերջին այցի ժամանակ Էրդողանին հրավիրել է 2026թ. ՀՀ-ում մայիսին կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։


