Ովքե՞ր կարող են օգտվել Առողջապահության ապահովագրության համակարգից և ինչպե՞ս. մանրամասնում է Անահիտ Ավանեսյանը Zarkerak - Ովքե՞ր կարող են օգտվել Առողջապահության ապահովագրության համակարգից և ինչպե՞ս. մանրամասնում է Անահիտ Ավանեսյանը
Zarkerak Zarkerak - Ովքե՞ր կարող են օգտվել Առողջապահության ապահովագրության համակարգից և ինչպե՞ս. մանրամասնում է Անահիտ Ավանեսյանը
Ովքե՞ր կարող են օգտվել Առողջապահության ապահովագրության համակարգից և ինչպե՞ս. մանրամասնում է Անահիտ Ավանեսյանը

Ովքե՞ր կարող են օգտվել Առողջապահության ապահովագրության համակարգից և ինչպե՞ս. մանրամասնում է Անահիտ Ավանեսյանը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«2026 թվականի հունվարից պլանավորում ենք ներդնել Առողջապահության համընդհանուր ապահովագրության համակարգը»,- Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ հանդիպման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ավանեսյանը նշեց, որ եթե աշխարհի փորձը նայում են, ապահովագրական փաթեթները որոշակի սահմաններ են ունենում. «Մենք մեզ համար դրել էինք շատ կարևոր նշաձող, որ առանձնացնենք հենց առաջնային ծառայությունները: Մենք վերլուծել ենք ՀՀ-ում՝ մարդիկ ինչից են ամենաշատը հիվանդանում, ինչից են հաշմանդամություն ձեռք բերում և մահացությունն ինչի հետ է կապված: Այդ հիվանդությունների բուժման մեջ էլ առանձնացրել ենք ամենաառաջնակարգ ծառայությունները, որոնք կյանք փրկող են, զերծ են պահում հաշմանդամությունից, օգնում են, որ վաղ հայտնաբերենք, շեշտադրումը տանում ենք կանխարգելման վրա, հաջորդիվ նայել ենք, թե ՀՀ-ում առկա ծառայությունների ինչ շրջանակ ունենք և ձևավորել ենք ապահովագրական փաթեթը»:

Փաշինյանը նշեց, որ ունենալու են շահառուների խմբեր, որոնց փաթեթների գինը վճարվելու է պետական բյուջեից և լինելու են շահառուներ, ովքեր մասամբ կամ ամբողջությամբ կվճարեն իրենք. «Բոլոր քաղաքացիների համար փաթեթի արժեքը նույնն է լինելու: Հունվարի 1-ից շահառուները, որոնց համար պետական բյուջեից վճարվելու է՝ մինչև 18 տարեկաններն են, 65 տարեկանը լրացած անձն ու ավել տարիք ունեցողները»:

Ավանեսյանն էլ հավելեց. «18-65-ի մեջ ընկած տարիքային խմբերի մեջ հաշմանդամություն ունեցող 1-ին, 2-րդ, 3-րդ կարգի հաշմանդամները: Սոցիալական անապահովության գնահատաման համակարգով 28 բալից ավել ունեցող քաղաքացիները: Մենք անձին հայտնելու ենք, որ մեր պոտենցիալ շահառուն  է: Ունենք Armed համակարգը, որը հավելվածի տեսքով էլ այսօր գործում է, բայց մենք հասկանում ենք՝ մեծ տարիքի անձանց համար դժվար կլինի հավելվածից օգտվել, պոլիկլինիկաներն ու ամբուլատորիաները, որտեղ կցված են մեր քաղաքացիները՝ իրենց կտեղեկացնեն այս ձևաչափով: Տարեկան փաթեթի արժեքը 129 հազար 600 դրամ է»:

05 Նոյեմբեր, 2025 13:04
Վեր