Եթե 2026-ին ՔՊ-ն հաղթի, խաղաղության շանսը կօգտագործվի, եթե ոչ` չի օգտագործվի. Ռուբեն Ռուբինյան Zarkerak - Եթե 2026-ին ՔՊ-ն հաղթի, խաղաղության շանսը կօգտագործվի, եթե ոչ` չի օգտագործվի. Ռուբեն Ռուբինյան
Zarkerak Zarkerak - Եթե 2026-ին ՔՊ-ն հաղթի, խաղաղության շանսը կօգտագործվի, եթե ոչ` չի օգտագործվի. Ռուբեն Ռուբինյան
Եթե 2026-ին ՔՊ-ն հաղթի, խաղաղության շանսը կօգտագործվի, եթե ոչ` չի օգտագործվի. Ռուբեն Ռուբինյան

Եթե 2026-ին ՔՊ-ն հաղթի, խաղաղության շանսը կօգտագործվի, եթե ոչ` չի օգտագործվի. Ռուբեն Ռուբինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Երեկ ես նույնպես առաջադրվեցի ՔՊ կուսակցության՝ 2026 թ. խորհրդարանական ընտրությունների համամասնական ցուցակում ընդգրկվելու համար։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Սա անում եմ երկու գլխավոր նպատակով.

2026-ի ընտրություններում մենք բացառիկ շանս ունենք երաշխավորելու երկարատև և անշրջելի խաղաղությունը: Երաշխավորելու, որ տասնամյակներ շարունակ կունենանք հանգստություն մեր սահմաններին` առանց վախի մեր որդիների, եղբայրների, հայրերի ու ինքերս մեր կյանքերի համար: Տասնամյակներ, որոնք կօգտագործենք մեր երկրի տնտեսական զարգացմսն համար:

Եթե ՔՊ-ն հաղթի, այս շանսը կօգտագործվի, եթե ոչ` չի օգտագործվի:

2026-ի ընտրությունները կաշառակերներն ու գողերը դիտարկում են որպես շանս` վերադառնալու իշխանության, որպեսզի շարունակեն զբաղվել իրենց սիրած գործով` ձեռքի հետ էլ մոտեցնելով իրենց միութենական երազանքները:

Եթե ՔՊ-ն հաղթի, այս շանսը նրանց չի տրվի, եթե ոչ` կտրվի:

Ընտրությունը Ձերն է»,-գրել է Ռուբինյանը։

 

 

05 Նոյեմբեր, 2025 13:45
Վեր