Հայաստանը ամենաարագն է անցել այս ճանապարհը. ԵՀ պաշտոնյան՝ վիզաների ազատականացման գործընթացի մասին Zarkerak - Հայաստանը ամենաարագն է անցել այս ճանապարհը. ԵՀ պաշտոնյան՝ վիզաների ազատականացման գործընթացի մասին
Zarkerak Zarkerak - Հայաստանը ամենաարագն է անցել այս ճանապարհը. ԵՀ պաշտոնյան՝ վիզաների ազատականացման գործընթացի մասին
Հայաստանը ամենաարագն է անցել այս ճանապարհը. ԵՀ պաշտոնյան՝ վիզաների ազատականացման գործընթացի մասին

Հայաստանը ամենաարագն է անցել այս ճանապարհը. ԵՀ պաշտոնյան՝ վիզաների ազատականացման գործընթացի մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխների գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից:

Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը:

Զրուցակիցները երկուստեք ընդգծել են անցյալ տարի մեկնարկած վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում արձանագրված հաջողությունները, որի արդյունքում ՀՀ կառավարությանն է փոխանցվում Վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը:

Այս համատեքստում Մհեր Գրիգորյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ ապահովելու գործողությունների ծրագրի ամբողջական և արդյունավետ իրականացումը և ներկայացրել է այս պահին երկրում արդեն իսկ իրականացված և առաջիկայում նախատեսված բարեփոխումները:

ԵՀ միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալը ողջունել է ՀՀ կառավարության ջանքերը և ընդգծել, որ Հայաստանը ամենաարագն է անցել այս ճանապարհը:

05 Նոյեմբեր, 2025 16:53
Վեր