ՀՀ և Հնդկաստանի առողջապահության նախարարությունները համաձայնագիր են ստորագրել. ինչ է այն նախատեսում Zarkerak - ՀՀ և Հնդկաստանի առողջապահության նախարարությունները համաձայնագիր են ստորագրել. ինչ է այն նախատեսում
Zarkerak Zarkerak - ՀՀ և Հնդկաստանի առողջապահության նախարարությունները համաձայնագիր են ստորագրել. ինչ է այն նախատեսում
ՀՀ և Հնդկաստանի առողջապահության նախարարությունները համաձայնագիր են ստորագրել. ինչ է այն նախատեսում

ՀՀ և Հնդկաստանի առողջապահության նախարարությունները համաձայնագիր են ստորագրել. ինչ է այն նախատեսում

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Նոյեմբերի 7-ին «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Հնդկաստանի Հանրապետության առողջապահության և ընտանեկան բարեկեցության նախարարության միջև հանրային առողջապահության և բժշկագիտության ոլորտներում համագործակցության մասին» համաձայնագիր է ստորագրվել:

Ինչպես հայտնում է նախարարությունը, փաստաթղթի շրջանակում կողմերը համագործակցելու են դեղագործության, դեղերի, բժշկական սարքավորումների ձեռքբերման, առողջապահության ոլորտի մասնագետների վերապատրաստման, փորձի և գիտելիքների փոխանակման, արտակարգ իրավիճակներում բժշկական արձագանքման և փոխօգնության կազմակերպման, թվային առողջապահության, այդ թվում՝ հեռաբժշկության, բժշկական զբոսաշրջության, հիվանդությունների կանխարգելման և վերահսկման, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ուղղություներով։

Հայկական կողմից համաձայնագիրը ստորագրել է ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, իսկ հնդկական կողմից՝ ՀՀ-ում Հնդկաստանի դեսպան Նիլակշի Սահա Սինհան։

577839572_1147967724191763_2602228283272599175_n.jpg (175 KB)

07 Նոյեմբեր, 2025 22:13
Վեր