Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները ներկա պայմաններում անհնար են․ Արաղչի Zarkerak - Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները ներկա պայմաններում անհնար են․ Արաղչի
Zarkerak Zarkerak - Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները ներկա պայմաններում անհնար են․ Արաղչի
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները ներկա պայմաններում անհնար են․ Արաղչի

Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները ներկա պայմաններում անհնար են․ Արաղչի

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ ներկայումս ԱՄՆ-ի հետ բանակցությունների վարելու հնարավորություն չկա։ Ինչպես հաղորդում է Mehr-ը, նախարարի խոսքով՝ պատճառը Վաշինգտոնի կողմից կառուցողական և դրական մոտեցման բացակայությունն է։

Արաղչին կառավարական տեղեկատվական կենտրոնին տված հարցազրույցում նշել է, որ Իրանը չի տեսնում անհրաժեշտ պայմաններ երկխոսություն սկսելու համար։ Նա ընդգծել է, որ Թեհրանը միշտ պատրաստ է եղել բանակցությունների միայն այն դեպքում, երբ դրանք հիմնված են հավասարության և փոխադարձ շահի վրա։

«Ամեն անգամ, երբ ամերիկացիները պատրաստ լինեն հավասարության և ընդհանուր շահերի վրա հիմնված բանակցությունների, այդ դեպքում հնարավոր կլինի խոսել դրանց վերսկսման մասին»,– ասել է Արաղչին։

09 Նոյեմբեր, 2025 17:08
Վեր