Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Այսօր՝ նոյեմբերի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 16։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդավան գյուղի 35-րդ փողոցում տուն է այրվում։
Հրշեջ-փրկարարները ու գյուղացիները նախ կանխել են նորակառույց տանը առաջացած հրդեհի տարածումը, ապա մարել այն։
Դեպքի փաստով ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է տան սեփականատիրոջ ինքնությունը։


