Արգիշտի Մեխակյանի օգտին քվեարկածները դեմ են քվեարկել մանվելիզմին, Քոչարյանին և Սարգսյանին. ՔՊ-ն 2026 թ․-ի ընտրություններին առաջին տեղով է անցնելու. Դավիթ Ստեփանյան Zarkerak - Արգիշտի Մեխակյանի օգտին քվեարկածները դեմ են քվեարկել մանվելիզմին, Քոչարյանին և Սարգսյանին. ՔՊ-ն 2026 թ․-ի ընտրություններին առաջին տեղով է անցնելու. Դավիթ Ստեփանյան
Zarkerak Zarkerak - Արգիշտի Մեխակյանի օգտին քվեարկածները դեմ են քվեարկել մանվելիզմին, Քոչարյանին և Սարգսյանին. ՔՊ-ն 2026 թ․-ի ընտրություններին առաջին տեղով է անցնելու. Դավիթ Ստեփանյան
Արգիշտի Մեխակյանի օգտին քվեարկածները դեմ են քվեարկել մանվելիզմին, Քոչարյանին և Սարգսյանին. ՔՊ-ն 2026 թ․-ի ընտրություններին առաջին տեղով է անցնելու. Դավիթ Ստեփանյան

Արգիշտի Մեխակյանի օգտին քվեարկածները դեմ են քվեարկել մանվելիզմին, Քոչարյանին և Սարգսյանին. ՔՊ-ն 2026 թ․-ի ընտրություններին առաջին տեղով է անցնելու. Դավիթ Ստեփանյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Արգիշտի Մեխակյանի օգտին քվեարկածները դեմ են քվերակել նախկիններին, դեմ են քվեարկել մանվելիզմին, անցյալին, դեմ են քվերակել Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին: Մարդիկ գնացին և ընտրեցին իշխող ուժին, որովհետև նրանք չեն ուզում վերադառնալ անցյալ, սա ավելի շատ քաղաքական ընտրություն էր»,- Zarkerak.am-ի հետ զրույցում անդրադառնալով Վաղարշապատի ընտրությունների արդյունքներին՝ ասաց քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը:

Հիշեցնենք, որ ընտրություննրի արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 15 հազար 298 քվե:

Ստեփանյանի խոսքով՝ այս ընտրությունները մեկ քայլ առաջ էին. «Այն արդյունքները, որոնք մենք տեսանք, խոսում են այն մասին, որ արդար են եղել: Մենք շատ փոքր հասարակություն ենք և Վաղարշապատի ընտրություններին բոլորը մանրադիտակով էին հետևում, առաջին հերթին ընդդիմությունը: Վստահ եմ, որ իրենք արդյունքները չեն բողոքարկելու, որովհետև հասկանում են, որ անիմաստ գործ է: Գնալով ընտրությունները դառնում են շատ ավելի որակյալ, կազմակերպված, անաչառ և այս առումով բավականին լուրջ լավատեսություն ունեմ, որ 2026 թվականի ընտրությունները ևս այդպես կանցնեն»,- ասաց նա և հավելեց, որ ՔՊ-ն 2026 թվականի ընտրություններին առաջին տեղով է անցնելու, սակայն դժվարացավ նշել 50+1 կհավաքի, թե՝ ոչ:

Անդրադառնալով ընդդիմադիրների կողմից ընտրակաշառք ստանալու, տալու հետ կապված քրեական վարույթներին՝ Ստեփանյանն ասաց. «Շատ դժվար է հրաժարվել սեփական ձեռագրից, երբ այդ ձեռագիրը տասնամյակներով օգտագործել ես և դրա միջոցով ստացել ես արդյունքներ: Այս մարդիկ չեն կարող որևէ նոր բան հորինել, նրանք չեն կարող փոխվել, տեսանք, թե քանի դաշինքով ու կուսակցությունով գնացին Վաղարշապատ, նրանց անուններ է փոխվում, մարդիկ հիմար չեն, տեսնում են, թե նրանք ովքեր են, Քոչարյանն ու Սարգսյանն ակնհայտորեն չէին երևում այդտեղ, բայց բոլորս էլ գիտենք՝ որտեղ ով է կանգնած, ում հետևում ում ականջներն են երևում: Այո, ես հնարավոր եմ համարում, որ շարունակեն փորձել կաշառք բաժանել, իսկ դա արդեն չի աշխատում»:

Խոսելով այն մասին, թե արդյոք ընտրությունների արդյունքները կարող են արագացնել Վեհարանը Կտրիճ Ներսիսյանից ազատելու գործընթացը՝ քաղաքագետը նշեց. «Նախընտրական շրջանում այո, այս առումով իրավիճակը թեժանալու է, բայց կոնկրետ այս ընտրությունները չեմ կարծում, որ ազդելու են գործընթացի արագության վրա: Այն, որ ժողովրդի մեծամասանությունը չի ընդնունում այս հոգևոր իշխանությանը՝ ակնհայտ է: Մարդիկ հիասթափված են Եկեղեցու առաջնորդից, մարդիկ չեն ընկալում՝ ինչու Եկեղեցին պետք է դառնա քաղաքականության մաս, Եկեղեցու իշխանությունն ամբողջ Եկեղեցուն թաթախել է քաղաքական կեղտի մեջ, սա անընդունելի է, մարդիկ հիմնականում հույսեր են կապում, որ Նիկոլ Փաշինյանը, ՔՊ-ն կարող է դիմել գործողությունների, որոնց արդյունքում Կտրիճ Ներսիսյանը հրաժարական կտա և Եկեղեցին այս կեղտից դուրս կգա: Կարծում եմ՝ Եկեղեցին դա պետք է անի ինքնամաքրման ճանապարհով»:

Մեր այն հարցին, թե արդյոք Վաղարշապատում ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ ժողովուրդը չի աջակցում Կտրիճ Ներսիսյանին՝ Ստեփանյանն ընդգծեց. «Ընդդիմությունը շատ էր խոսում այն մասին, որ բնակչության 80-90 տոկոսը պաշտպանում է Եկեղեցուն, հետևապես Գարեգին Բ-ին և այն արքեպիսկոպոսներին, որոնք կոնսոլիդացվել են նրա շուրջ: Էջմիածին համայնքն այն տեղն է, որտեղ Մայր Աթոռն է, առաջինը Էջմիածնի ժողովուրդն էր, որ պետք է գնար  և այդ ուժերին, այդ «պաշտպաններին» տար ոչ թե 40, այլ օրինակ՝ 80 տոկոս, մենք տեսանք, որ դա տեղի չունեցավ և դա խոսում է այն մասին, որ Վաղարշապատում, այնտեղ որտեղ այդ տրամադրություններն ի օգուտ Կտրիճ Ներսիսյանի և նրա արքեպիսկոպոսների պետք է ամենաբարձրը լինեին՝ տեղի չունեցան»:

Անդրադառնալով ընդդիմության այն թեզին, թե իշխանությունը գործում է Եկեղեցու դեմ՝ Դավիթ Ստեփանյանն ասաց. «Շատ միամիտ կլիներ, եթե հավատայինք, որ իշխանությունն ուզում է ազատվել Եկեղեցուց: Իշխանությունն ուզում է, որպեսզի Եկեղեցին աշխատի պետականության օգտին, իսկ քանի որ ցանկացած իշխանություն իրեն նույնականացնում է պետականության հետ և դա նորմալ գործընթաց է, ուզում է, որ աշխատեն նաև իրենց օգտին: Քոչարյանի տարիներին նույն Կտրիճ Ներսիսյանը Քոչարյանի իշխանության համար շատ լուրջ հենարան էր, ինչ-որ առումով լեգիտիմացնում էր այդ իշխանությունը, Գարեգին Բ-ն Մարտի 1-ն է լեգիտիմացրել, նրանք ձայն չեն հանել, երբ փողոցում քաղաքացիներին սպանում էին, սա խոսում է  այն մասին, որ նրանք աչքերը փակում էին ցանկացած կեղտոտության, ցանկացած հանցագործության վրա, որովհետև նրանք իշխանության մաս էին, իսկ հիմա նրանք աշխատում են այս իշխանության դեմ, որը որևէ հանցագործություն չի գործել»:

 

Աննա Բզնունի

18 Նոյեմբեր, 2025 15:03
Վեր