100 հա նոր անտառ Լոռու մարզում. Հայէկոնոմբանկը՝ հանուն կանաչ ապագայի Zarkerak - 100 հա նոր անտառ Լոռու մարզում. Հայէկոնոմբանկը՝ հանուն կանաչ ապագայի
Zarkerak Zarkerak - 100 հա նոր անտառ Լոռու մարզում. Հայէկոնոմբանկը՝ հանուն կանաչ ապագայի
100 հա նոր անտառ Լոռու մարզում. Հայէկոնոմբանկը՝ հանուն կանաչ ապագայի

100 հա նոր անտառ Լոռու մարզում. Հայէկոնոմբանկը՝ հանուն կանաչ ապագայի

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հայէկոնոմբանկը միացել է կարևոր բնապահպանական նախաձեռնության, որի շրջանակում ԿԲ և բոլոր առևտրային բանկերի ֆինանսավորմամբ երեք տարում հիմնվելու է 100 հա նոր անտառ Լոռու մարզի Փամբակ համայնքի Լեռնաջուր բնակավայրի հողերում։ Նախատեսվում էտնկել 300,000 (երեք հարյուր հազար) տեղական անտառային տեսակի ծառ:

Նոյեմբերի 28-ին ՀՀ կենտրոնական բանկի, Հայաստանի բանկերի միության և «Իմ անտառ Հայաստան» ՀԿ միջև տեղի է ունեցել եռակողմ հուշագրի ստորագրման արարողությունը: Միջոցառման ընթացքում մեծապես կարևորվել է հայաստանյան բանկային համակարգի հավատարմությունը կորպորատիվ սոցիալական պատասխանատվության մշակույթին, որի հերթական օրինակը ավելի քան  250 մլն դրամ արժողությամբ այս համատեղ ռազմավարական ծրագիրն է: 

Բնապահպանական այս նախաձեռնությունըմեկնարկել է 2023 թվականին ՀՀ դրամի 30-ամյակի առթիվ իրականացված նախագծով, երբ Հայաստանի բոլոր բանկերը և Կենտրոնական բանկը միասին տնկեցին 50 հեկտար անտառ Լոռու մարզի Ուրասար և Ջրաշեն բնակավայրերի մոտ։ 

Հավատարիմ մնալով կանաչ ապագա կերտելու իր հանձնառությանը՝ Հայէկոնոմբանկը կարևորում է բնապահպանական նախագծերում իր մասնակցությունը՝ վստահ լինելով, որ բնության պահպանության համար ժամանակին արված յուրաքանչյուր ներդրում կարևոր է: 

86 86 | aeb.am

Հայէկոնոմբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

 

01 Դեկտեմբեր, 2025 17:54
Վեր