Ձեզ շնորհակալություն հայտնելու բան չկա, որովհետև ոչ մի բան չեք կանխել. Ռուբինյանը՝ Դանիելյանին Zarkerak - Ձեզ շնորհակալություն հայտնելու բան չկա, որովհետև ոչ մի բան չեք կանխել. Ռուբինյանը՝ Դանիելյանին
Zarkerak Zarkerak - Ձեզ շնորհակալություն հայտնելու բան չկա, որովհետև ոչ մի բան չեք կանխել. Ռուբինյանը՝ Դանիելյանին
Ձեզ շնորհակալություն հայտնելու բան չկա, որովհետև ոչ մի բան չեք կանխել. Ռուբինյանը՝ Դանիելյանին

Ձեզ շնորհակալություն հայտնելու բան չկա, որովհետև ոչ մի բան չեք կանխել. Ռուբինյանը՝ Դանիելյանին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Սահմանազատման գործընթացը դեռ չէր սկսվել, դուք ձեր սրբազանի հետ շարժումը չէիք սկսել, ԱԺ-ից ասում էիք՝ ուզում են Ոսկեպարի եկեղեցին հանձնել Ադրբեջանին, ես էլ ասացի՝ պարոն Դանիելյան, Ոսկեպարի եկեղեցին 29 հազար 743-ի մեջ է, բացառվում է, որ սահմանազատման ընթացքում Ոսկեպարի եկեղեցին հայտնվի Ադրբեջանի կազմում»,- ԱԺ նիստում դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանին՝ ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:

Խոսելով այդ ժամանակ սկսած շարժման մասին՝ Ռուբինյանը նշեց. «Դրանից հետո սկսեցիք ձեր շարժումը, հազար անգամ կրկնեցիք, որ Ոսկեպարի եկեղեցին տալու են Ադրբեջանին, արդյունքում եղավ սահմանազատումը, Ոսկեպարի եկեղեցին չտրվեց Ադրբեջանին: Ձեզ շնորհակալություն հայտնելու բան չկա, որովհետև ոչ մի բան չեք կանխել»:

03 Դեկտեմբեր, 2025 15:32
Վեր