Կոշտ, կոպիտ, ուժային դաժան միջոցներ պետք է ձեռնարկել քրեական ենթամշակույթն արմատախիլ անելու համար. Նիկոլ Փաշինյան Zarkerak - Կոշտ, կոպիտ, ուժային դաժան միջոցներ պետք է ձեռնարկել քրեական ենթամշակույթն արմատախիլ անելու համար. Նիկոլ Փաշինյան
Zarkerak Zarkerak - Կոշտ, կոպիտ, ուժային դաժան միջոցներ պետք է ձեռնարկել քրեական ենթամշակույթն արմատախիլ անելու համար. Նիկոլ Փաշինյան
Կոշտ, կոպիտ, ուժային դաժան միջոցներ պետք է ձեռնարկել քրեական ենթամշակույթն արմատախիլ անելու համար. Նիկոլ Փաշինյան

Կոշտ, կոպիտ, ուժային դաժան միջոցներ պետք է ձեռնարկել քրեական ենթամշակույթն արմատախիլ անելու համար. Նիկոլ Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Ինչու է այդ դեպքը տեղի ունեցել, պետք է առերեսվել, տեղի է ունեցել այդ թվում այն պատճառով, որ այդ թվում ձեր գողական համայնքի ղեկավարներց մեկը կառավարության ծրագրով Գյումրիում շատրվանով միացնում էր «Դոլյա վառավսկայա»  երգը»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց  վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Զորական  գյուղում մի խումբ դեռահասների կողմից մեկին ծեծելու և նվաստացնելու տարածված տեսանյութին՝ արձագանքելով «Հայաստան» խմբակցությունից Լիլիթ Գալստյանի հարցին: 

«Հիշում եմ, երբ պատգամավոր էի, ձեր խմբակցության մի պատգամավոր ազդարարման  համակարգը, որ քննարկվում էր, ասում էր գործ տալու մասին օրենքի նախագիծ եք ընդունում: Այն պատճառով է, որ ՀՀ-ում քրեական ենթամշակույթը շարունակում է գոյություն ունենալ,   կոշտ, կոպիտ, ուժային դաժան միջոցներ  պետք է ձեռնարկել քրեական ենթամշակույթն արմատախիլ անելու համար:  Դա գալիս է նրանից, որ տղա երեխաների լեզուները բացվում է,  դեռ ցավոք, ՀՀ-ում  առաջին բառը, նույնիսկ մամա-պապայից առաջ հայհոյանք ենք սովորեցնում,  հետո էլ ազգուտակով հավաքվում ծափ տալիս, բա ինչ է լինելու դրա վերջը, էդ է լինելու»,- ասաց վարչապետն ու հավելեց, որ սոցիալական ցանցերի ազդեցությունն էլ կա ու պետք են  հատվածական լուծումներ.«Քրեական ենթամշակույթը պետք է դառնա մեր ամենօրյա պայքարի թիրախ»: 

03 Դեկտեմբեր, 2025 18:26
Վեր