Եկեղեցին շնչահեղձ է հակաեկեղեցականներից․ ազատագրումը պետք է սկսվի հիմա Zarkerak - Եկեղեցին շնչահեղձ է հակաեկեղեցականներից․ ազատագրումը պետք է սկսվի հիմա
Zarkerak Zarkerak - Եկեղեցին շնչահեղձ է հակաեկեղեցականներից․ ազատագրումը պետք է սկսվի հիմա
Եկեղեցին շնչահեղձ է հակաեկեղեցականներից․ ազատագրումը պետք է սկսվի հիմա

Եկեղեցին շնչահեղձ է հակաեկեղեցականներից․ ազատագրումը պետք է սկսվի հիմա

Տարիներ շարունակ հայկական հոգևոր կյանքը գտնվել է բարդ ու երբեմն հակասություններով լի շրջափուլի մեջ։ Հասարակության մի ստվար հատված հեռացել էր եկեղեցական արարողություններից, իսկ որոշ տաճարներ, որ ժամանակին լեցուն էին աղոթքի ձայնով, մոռացված վայրեր էին դարձել։

Քաղաքական, հասարակական և ներհոգևոր խնդիրների համադրությունը ստեղծել էին մի մթնոլորտ, որտեղ հավատաքը հաճախ ապրում էր մարդու, բայց ոչ՝ եկեղեցու պատերի ներսում։ Եվ դրա պատճառը Հայ Առաքելական եկեղեցու բարձրաստիճան ղեկավարության, մասնավորապես Գարեգին Բ-ի, կամ Կտիչ Ներիսիսյանի որդեգրած հակաեկեղեցական դիրքորուշմն ու քայլերն էին։

Սակայն վերջին ամիսներին նկատվում է փոփոխություն, որը դժվար է անտեսել։ Տարբեր եկեղեցիներում պատարագներին կրկին սկսել են հավաքվել մարդիկ՝ ընտանիքներով, երիտասարդներով, տարեցներով։ Այն տաճարներում, որոնք երկար ժամանակ կանգնած էին լռության և մթության մեջ՝ այսօր կրկին հնչում են աղոթքի ձայները և լցվում են մոմավառության լույսերով։  

Հոգևոր զարթոնքի ալիքի մեջ իր տեղն ունի նաև այն հանգամանքը, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաճախ է ներկայանում հոգևոր արարողությունների։ Այս երևույթը, որի շուրջ հասարակությունում տարբեր կարծիքներ կան, մի բան աներկաբաորեն փոխեց՝ մարդկանց հետաքրքրությունն ու ներկայությունը եկեղեցու կյանքում։ Շատերը, ովքեր երկար տարիներ չէին մասնակցում պատարագների, սկսեցին նորից քայլել դեպի եկեղեցու դռները՝ ոչ թե պարտադրանքով, այլ՝ հոգևոր մեկուսացվածությունից հագեցած կարոտով։

Հազարավոր մարդիկ ստվերից վերադարձան դեպի լույսը։ Եվ թերևս ամենահետաքրքիրն այն է, որ այս վերադարձը տեղի ունեցավ հատկապես այն եկեղեցիներում, որոնք երբեմն մոռացված էին թվում։ Դրանք նոր շունչ ստացան՝ վերածնվելով մարդկանց ներկայությունից, աղոթքից և հույսից։

Հայ եկեղեցին այժմ ապրում է մի փուլ, որտեղ սկսում է երևալ նոր ձևավորվող միասնականություն։ Բնականաբար չի կարելի պնդել, որ բոլոր խնդիրները լուծված են, բայց ակնհայտ է մեկ բան՝ հավատքի տուն վերադարձող յուրաքանչյուր մարդ իր հետ բերում է մի փոքրիկ լույս, իսկ այդ լույսերից է սկսվում հոգևոր վերածնունդը։

Եվ գուցե հենց սա է ամենագեղեցիկը՝ հարյուրավոր ու հազարավոր մարդկանց քայլերը կրկին միաբանվել են եկեղեցիներում՝ դառնալով ազգային ինքնության այն մշտական շնչառությունը, որը երբեք կանգ չի առնում, նույնիսկ եթե երբեմն թվում է, թե խլացել է։

Հայ եկեղեցին պետք է ժամ առաջ ազատագրվի հակաեկեղեցական եկեղեցականներից, այն բոլոր անձանցից, ովքեր տարիներով թուլացրել են հոգևոր հիմնասյուները, փոխարինել ճշմարիտ ծառայությունը՝ անձնական շահերով ու անվստահություն սերմանող վարքագծով։

Այդ մարդիկ չեն ներկայացնում եկեղեցու իրական էությունը, այլ հակառակը՝ խոչընդոտում են նրա առաքելությանը, մթագնում նրա հեղինակությունը և հեռացնում հավատացյալին սեփական հոգևոր տան դռներից։

Եկեղեցին չի կարող վերականգնել իր լիարժեք ուժը, քանի դեռ ներսում կան անձինք, որոնք գործում են ոչ թե հավատքի, այլ անձնական ու օտարի շահերի պաշտպանության մեխանիզմներով։

Ժամանակն է, որ հոգևոր կառույցը վերադառնա իր իրական կոչմանը՝ դառնալով ժողովրդի, հավատացյալի և ազգային ինքնության հիմնաքարը, բայց դրա համար անհրաժեշտ է պարզություն, պատասխանատվություն և առաջնորդություն, որը ծառայում է, այլ ոչ թե իշխում։

Մկրտիչ Իսրայելյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

04 Դեկտեմբեր, 2025 19:35
Վեր