ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Պորտուգալիայի եվրոպական հարցերով պետքարտուղարի հետ Zarkerak - ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Պորտուգալիայի եվրոպական հարցերով պետքարտուղարի հետ
Zarkerak Zarkerak - ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Պորտուգալիայի եվրոպական հարցերով պետքարտուղարի հետ
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Պորտուգալիայի եվրոպական հարցերով պետքարտուղարի հետ

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Պորտուգալիայի եվրոպական հարցերով պետքարտուղարի հետ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Դեկտեմբերի 4-ին Վիեննայում՝ ԵԱՀԿ նախարարական համաժողովի 32-րդ նստաշրջանի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել Պորտուգալիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Ինես Դոմինգոսի հետ: Այս մասին հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից:

Զրուցակիցներն ընդգծել են բազմակողմ հարթակներում Հայաստանի և Պորտուգալիայի միջև ձևավորված արդյունավետ համագործակցության բարձր մակարդակը և վերահաստատել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության ընդլայնման պատրաստակամությունը:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր գործընկերոջը է ներկայացրել ՀՀ տեսլականը 2026թ. Հայաստանում հյուրընկալվելիք Կենսաբանական բազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի և Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի անցկացման առնչությամբ: Այս համատեքստում Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է ՀՀ հանձնառությունը՝ ուղղված COP17-ի և EPC-ի շրջանակներում ներառական, կառուցողական և համագործակցային երկխոսության ապահովմանը:

Անդրադարձ է կատարվել նաև ընդհանուր արժեքների վրա խարսխված ՀՀ-ԵՄ գործընկերության հավակնոտ օրակարգին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ օրակարգին առնչվող հարցեր: Երկուստեք ընդգծվել է քաղաքական և տնտեսական կապերի խորացման կարևորությունը, ինչպես նաև նորարարական տեխնոլոգիաների ոլորտում ձևավորված համագործակցության հետագա զարգացումը:

04 Դեկտեմբեր, 2025 21:18
Վեր