Թվային աշխարհը ձևափոխել է մեր առօրյան՝ բերելով նոր մարտահրավերներ և նոր հնարավորություններ. Գեղամ Գևորգյան Zarkerak - Թվային աշխարհը ձևափոխել է մեր առօրյան՝ բերելով նոր մարտահրավերներ և նոր հնարավորություններ. Գեղամ Գևորգյան
Zarkerak Zarkerak - Թվային աշխարհը ձևափոխել է մեր առօրյան՝ բերելով նոր մարտահրավերներ և նոր հնարավորություններ. Գեղամ Գևորգյան
Թվային աշխարհը ձևափոխել է մեր առօրյան՝ բերելով նոր մարտահրավերներ և նոր հնարավորություններ. Գեղամ Գևորգյան

Թվային աշխարհը ձևափոխել է մեր առօրյան՝ բերելով նոր մարտահրավերներ և նոր հնարավորություններ. Գեղամ Գևորգյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը ուղերձ է հղել Մրցակցության համաշխարհային օրվա առթիվ: 

 

Ուղերձում, մասնավորապես, ասվում է․

 

«Սիրելի հայրենակիցներ, գործընկերներ,

 

Շնորհավորում եմ բոլորիս Մրցակցության համաշխարհային օրվա առթիվ, որը նշվում է այսօր աշխարհի տարբեր երկրներում։

 

Այս տարի այն անցկացվում է «Արհեստական բանականությունը, սպառողները և մրցակցային քաղաքականությունը» խորագրի ներքո, և դա պատահական չէ։  Ինչպես ամենուր, այնպես էլ մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության ոլորտում, թվային աշխարհը ձևափոխել է մեր առօրյան՝ բերելով նոր մարտահրավերներ և նոր հնարավորություններ։

 

Առցանց գնումները և էլեկտրոնային հարթակներով մատուցվող ծառայությունները օրեցօր ավելի ու ավելի մեծ տարածում են ստանում, ինչը ստիպում է մրցակցային մարմիններին հայացքն ուղղել դեպի թվային շուկաներ, որտեղ մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հարցերն առավել ակտուալ են և մարտահրավերային։ 

 

ՄՍՇՊՀ-ն նույնպես ուշադրություն կիզակետում է պահում այս հարցերը՝ վարույթների իրականացման, ինչպես նաև կանխարգելիչ գործիքակազմի միջոցով լուծումներ տալով ի հայտ եկող հարցերին։

 

Զուգահեռ իրականության մեջ հենց այս արագ զարգացող տեխնոլոգիական միջավայրն է ստեղծում մրցակցության խթանման, նորարարությունների տարածման և սպառողների շահերի առավել արդյունավետ պաշտպանության նոր մեխանիզմներ։ Հետևաբար Հանձնաժողովը շարունակաբար ուժեղացնում է նաև իր թվային գործիքակազմը։

 

Մրցակցային քաղաքականության ուժեղացումը և արդար կանոններով գործող շուկայի ձևավորումը ինչպես ավանդական, այնպես էլ թվային շուկաներում մեզանից յուրաքանչյուրի՝ պետական մարմինների, տնտեսվարողների, հասարակական կազմակերպությունների և քաղաքացիների համատեղ աշխատանքի արդյունքն է, ուստի հատկապես կարևոր են համագործակցությունը, գիտելիքի փոխանակումը և համատեղ ջանքերը։ 

 

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս և ցանկանում արդյունավետ համագործակցություն, նոր նախաձեռնություններ և հաջողություններ՝ հանուն սպառողների բարեկեցության և ազատ, բարեխիղճ մրցակցության»,- եզրափակել է նախարարը։

05 Դեկտեմբեր, 2025 17:51
Վեր