Մոսկվայի օդանավակայանները անօդաչու թռչող սարքերի պատճառով 7 ժամ դադարեցրել են թռիչքները Zarkerak - Մոսկվայի օդանավակայանները անօդաչու թռչող սարքերի պատճառով 7 ժամ դադարեցրել են թռիչքները
Zarkerak Zarkerak - Մոսկվայի օդանավակայանները անօդաչու թռչող սարքերի պատճառով 7 ժամ դադարեցրել են թռիչքները
Մոսկվայի օդանավակայանները անօդաչու թռչող սարքերի պատճառով 7 ժամ դադարեցրել են թռիչքները

Մոսկվայի օդանավակայանները անօդաչու թռչող սարքերի պատճառով 7 ժամ դադարեցրել են թռիչքները

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Մոսկվայի «Դոմոդեդովո», «Շերեմետևո», «Վնուկովո» և «Ժուկովսկի» օդանավակայանները անօդաչու թռչող սարքերի պատճառով 7 ժամ դադարեցրել են թռիչքները: Չեղարկվել, հետաձգվել և այլ օդանավակայաններ է ուղարկվել մոտ 200 չվերթ։  

Ռուսական ՀՕՊ ուժերը դեկտեմբերի 10-ի երեկոյան խոցել են դեպի Մոսկվա թռչող 32 անօդաչու թռչող սարք՝ հայտնել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը: Նա հարձակումների հետևանքների մասին մանրամասներ չի ներկայացրել՝ հայտարարելով միայն, որ բեկորների անկման վայրում աշխատում են արտակարգ ծառայությունների մասնագետները:

Լրատվիջոցների տվյալով՝ անօդաչու թռչող սարքերը հարվածել են Նովգորոդի «Ակրոն» հանքային պարարտանյութերի գործարանին:

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ դեկտեմբերի 11-ի գիշերը Ռուսաստանի երկնքում խոցվել է 287 ուկրաինական անօդաչու թռչող սարք:

11 Դեկտեմբեր, 2025 11:56
Վեր