Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Տվյալ տարվա բյուջեն սկսվում է, երբ տվյալ տարվա զանգերը սկսում են խփել, երբ շամպայնի բաժակը բարձրանում է, բյուջեն այդ պահից սկսվում է, այդ պահին այդ տարվա բյուջեի հավաքագրումը զրո է, այդ պահից ամեն ՀԴՄ, ամեն գործարք գեներացվում է, հաշվետու շրջանում տնտեսվարողները ներկայացնում են հաշվետվությունը և բյուջեն հավաքագրվում է: 2025 թվականի պետական բյուջեի պլանը, այն թիվը, որն ընդունվել է ԱԺ-ում 2024 թվականի դեկտեմբերին, բյուջեի եկամուտները մենք 100 ամբողջ 2 տոկոսով կատարել ենք»,- Կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի խոսքով՝ տարվա ընթացքում ամբիցիաները բարձրացրել են, բյուջեն գերակատարվել է. «2018 թվականից ի վեր Հայաստանի տնտեսությունն աճել է ավելի քան 50 տոկոսով, մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն ավելի քան կրկնապատկվել է: Մենք հիմա ունենք բոլորովին ուրիշ տնտեսություն և բոլորովին ուրիշ երկիր, քան ունեինք 2018 թվականին: Մենք վերացրել ենք տնտեսական գործունեության բոլոր հնարավոր սահմանափակումները, վերացրել ենք մենաշնորհները, արգելքները, սա է հիմնական պատճառը, որ 2018 թվականից ի վեր ի հեճուկս բոլոր քաղաքական, տարածաշրջանային, աշխարհաքաղաքական վայրիվերումների ՀՀ-ն ոչ միայն պահպանել է մակրոտնտեսական կայունությունը, այլև ապահովել է մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ավելի քան 2.4 անգամ աճ, 50 տոկոս տնտեսական աճ: Կառավարությունը չի միջամտել մինչև այն եզրը, որից հետո միջամտելը պարզապես կլիներ անգործություն և անպատասխանատվություն»:


