Մովսես Հակոբյանին  հորդորում եմ լռել ու ծպտուն չհանել. Սուրեն Պապիկյան Zarkerak - Մովսես Հակոբյանին հորդորում եմ լռել ու ծպտուն չհանել. Սուրեն Պապիկյան
Zarkerak Zarkerak - Մովսես Հակոբյանին հորդորում եմ լռել ու ծպտուն չհանել. Սուրեն Պապիկյան
Մովսես Հակոբյանին  հորդորում եմ լռել ու ծպտուն չհանել. Սուրեն Պապիկյան

Մովսես Հակոբյանին հորդորում եմ լռել ու ծպտուն չհանել. Սուրեն Պապիկյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անդրադարձել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի պնդումներին, թե  44-օրյա պատերազմի ընթացքում մեր հիմնական պրոբլեմներից մեկը պահեստազորի ոչ մարտունակ լինելն էր: 

«Գիտեք՝ կոռեկտությունն ինձ թույլ չի տալիս Մովսես Հակոբյանին արձագանքել նույն ոճով: Ես սուտ չեմ խոսում, դա պարզ է բոլորին»,- ասուլիսի ժամանակ հայտարարեց Պապիկյանը:

Նա նշեց, որ իր ասածը 44-օրյա պատերազմի արդյունքների մասին է.«Մովսես Հակոբյանը, գուցե, ամոթ ու պատիվ ունենա ու լռի, հորդորում եմ լռել ու ծպտուն չհանել, որովհետև դա իրենց գործողությունների արդյունքն ու հետևանքն է»,- ասաց Պապիկյանը։

13 Հունվար, 2026 13:51
Վեր