Գերությունից՝ ազատություն. ինչ հարցեր չպետք է տալ վերադարձածներին. հոգեբանի մեկնաբանությունը Zarkerak - Գերությունից՝ ազատություն. ինչ հարցեր չպետք է տալ վերադարձածներին. հոգեբանի մեկնաբանությունը
Zarkerak Zarkerak - Գերությունից՝ ազատություն. ինչ հարցեր չպետք է տալ վերադարձածներին. հոգեբանի մեկնաբանությունը
Գերությունից՝ ազատություն. ինչ հարցեր չպետք է տալ վերադարձածներին. հոգեբանի մեկնաբանությունը

Գերությունից՝ ազատություն. ինչ հարցեր չպետք է տալ վերադարձածներին. հոգեբանի մեկնաբանությունը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Կարևոր է՝ բերանից «զոռով»  բառեր չքաշել»,- այս  մասին Zarkerak.am-ի հետ զրույցում ասաց հոգեբան, հոգեթերապևտ, «Ժեստ» հոգեբանական կենտրոնի համահիմնադիր Արկադի Մեհրաբյանը՝ հորդորելով երեկ Բաքվի գերությունից վերադարձած չորս գերիների թե՛ հարազատներին, թե՛ ԶԼՄ-ներին, և թե առհասարակ հանրությանը, գերիների հետ շփվել միմիայն չվնասելու սկզբունքով: Նա նշեց, որ Բաքվից վերադարձած գերիների հետ աշխատելու են հոգեբաններ:

Հիշեցնենք, որ երեկ  ադրբեջանական գերությունից Հայաստան են վերադարձել Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը: Բաքվում գերության մեջ են շարունակում մնալ 19 անձ: 

«Գերության ժամանակահատվածի մասին առհասարակ պետք չէ հարցեր տալ այս փուլում՝ օրինակ քեզ հետ ինչպես են վարվել: Անգամ թվացյալ ամենաանվնաս հարցերը՝ այնտեղ ինչպե՞ս էիք սնվում, տեղդ տա՞ք էր, թե՞ ցուրտ էր, մենա՞կ էիք խցում, թե՞ մի քանի հոգով, կամ  վատ հիշողությունների մասին, արգելված է տալ»,- ասաց նա:

Հոգեբանի խոսքով, հայտնի չէ, թե ինչ հոգեվիճակով են վերադարձել գերիները, ինչ ապրումներ ունեն, հոգեբանական ինչ տրավմաների են ենթարկվել.«Անգամ  չգիտենք, թե երբ կվերականգնվեն, ինչ վերականգնման փուլերով կանցնեն և վերականգնվելուց հետո ամեն մեկի մոտ ինչ խնդիր կարող է մնալ: Եթե անգամ թվա, թե ժամանակ է անցել, պետք է խուսափել այդ գերության ժամանակահատվածը հիշեցնելուց՝ հատկապես ընտանիքի անդամները պետք է շատ զգույշ լինեն: Ընդ որում, այդ տրավմաները կարող են մնալ մինչև կյանքի վերջ»:

Նա նշեց, որ ի տարբերություն տարբեր հասարակությունների, հայաստանյան հասարակության դեպքում գերիները խտրականցման խնդիր չունեն, բայց պետք է խուսափել նաև մյուս ծայրահեղությունից՝ նրանց հերոսացնելուց.«Հիշում եմ, երբ 2020-ից հետո գերիների մի խումբ վերադարձավ ՀՀ՝  նրանց որպես հերոս էին վերաբերում, ոչ այն է ճիշտ, ոչ՝ այն: Իրենց պետք է վերաբերվել որպես սովորական մարդ, չառանձնացել, որ իրենք հնարավորինս շուտ ինտեգրվեն: Անձի նկատմամբ հատուկ  շեշտադրումները, միևնույն է, վնասելու են»: 

Արդյո՞ք վերադարձած գերիները կարող են  ունենալ մեղավորության զգացում, որ իրենք վերադարձան, իսկ մյուս գերիները մնացին, հոգեբանը կարծիք հայտնեց, որ  քիչ է հավանական խորը մեղավորություն զգացում լինի, որ վերջիններիս վրա կազդի հոգեբանորեն, քանի որ նրանք պետք է հասկանան՝  իրավիճակն իրենցից կախված չէ:

 

Մարիամ Մկրտչյան

15 Հունվար, 2026 18:05
Վեր