Ավարտվել է Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց առաջնությունների 7-րդ խաղափուլը․ ովքեր են առաջատարները Zarkerak - Ավարտվել է Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց առաջնությունների 7-րդ խաղափուլը․ ովքեր են առաջատարները
Zarkerak Zarkerak - Ավարտվել է Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց առաջնությունների 7-րդ խաղափուլը․ ովքեր են առաջատարները
Ավարտվել է Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց առաջնությունների 7-րդ խաղափուլը․ ովքեր են առաջատարները

Ավարտվել է Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց առաջնությունների 7-րդ խաղափուլը․ ովքեր են առաջատարները

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ավարտվել է Հայաստանի շախմատի տղամարդկանց 81-րդ և կանանց 81-րդ առաջնությունների 7-րդ խաղափուլը: Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։

 

Տղամարդկանց առաջնությունում հաղթանակ է տարել միայն Արամ Հակոբյանը:

 

Տիգրան Հարությունյան - Կարեն Գրիգորյան, Մամիկոն Ղարիբյան - Էմին Օհանյան, Մանուէլ Պետրոսյան - Արթուր Դավթյան և Զավեն Անդրիասյան - Սարգիս Սարգսյան խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:

 

Այսպիսով, 7 խաղափուլից հետո տղամարդկանց առաջնությունում առաջատարներն են Արթուր Դավթյանը, Մանուէլ Պետրոսյանը և Զավեն Անդրիասյանը, ովքեր ունեն 4.5 միավոր:

 

Արամ Հակոբյանը ունի 4 միավոր:

 

Կանանց առաջնությունում այսօր հաղթել են Անի Ավետիսյանը, Անահիտ Մկրտչյանը, Աստղիկ Հակոբյանը և Լիլիթ Կասինյանը:

 

Միակ ոչ-ոքին գրանցվել է Անգելինա Միրաքյան - Մարիամ Ավետիսյան խաղում:

 

Կանանց առաջնությունում միանձնյա առաջատարն է Աստղիկ Հակոբյանը, ով ունի 6 միավոր։ Անահիտ Մկրտչյանը ունի 5.5 միավոր։

 

Նախավերջին խաղափուլը կմեկնարկի վաղը՝ հունվարի 20-ին՝ ժամը 15:00-ին:

19 Հունվար, 2026 23:48
Վեր