Արտակարգ դեպք Երևանում. կենդանաբանական այգուց Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել 24-ամյա տղա Zarkerak - Արտակարգ դեպք Երևանում. կենդանաբանական այգուց Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել 24-ամյա տղա
Zarkerak Zarkerak - Արտակարգ դեպք Երևանում. կենդանաբանական այգուց Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել 24-ամյա տղա
Արտակարգ դեպք Երևանում. կենդանաբանական այգուց Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել 24-ամյա տղա

Արտակարգ դեպք Երևանում. կենդանաբանական այգուց Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել 24-ամյա տղա

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Քիչ առաջ Երևանի Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել երիտասարդ տղա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինը եղել է պարանոցի հատվածում ստացած վնասվածքներով։ Այս պահին բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։

Հիվանդանոց են ժամանել արդեն ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնականի և Նոր Նորքի բաժինների օպերատիվ խմբերը, ովքեր պարզում են վիրավորի ինքնությունը, ինչպես նաև՝ Երևանի վարչական որ շրջանից են նրան տեղափոխել հիվանդանոց։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը 24-ամյա Ե. Խ.-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Երևանի կենդանաբանական այգու տարածքից։

Թե ինչ հանգամանքներում է նա վնասվածքներ ստացել, պարզվում է։

20 Հունվար, 2026 19:23
Վեր