Թրամփի նոր ընկերները, մրցանակ՝ Փաշինյանին, հեղուկ գազ՝ Ադրբեջանի տարածքով. շաբաթվա ամփոփում Zarkerak - Թրամփի նոր ընկերները, մրցանակ՝ Փաշինյանին, հեղուկ գազ՝ Ադրբեջանի տարածքով. շաբաթվա ամփոփում
Zarkerak Zarkerak - Թրամփի նոր ընկերները, մրցանակ՝ Փաշինյանին, հեղուկ գազ՝ Ադրբեջանի տարածքով. շաբաթվա ամփոփում
Թրամփի նոր ընկերները, մրցանակ՝ Փաշինյանին, հեղուկ գազ՝ Ադրբեջանի տարածքով. շաբաթվա ամփոփում

Թրամփի նոր ընկերները, մրցանակ՝ Փաշինյանին, հեղուկ գազ՝ Ադրբեջանի տարածքով. շաբաթվա ամփոփում

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Zarkerak.am-ն առանձնացրել է անցնող շաբաթվա 7 կարևոր լուրերը:  

1․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում ԱՄՆ նախագահի հրավերով մասնակցել է «Խաղաղության խորհրդի» կանոնադրության ստորագրման արարողությանը։ «Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդները դարձել են իմ ընկերները»,- հայտարարել է Թրամփը:

2. Նիկոլ Փաշինյանն արժանացել է «Զայեդ» մրցանակի՝ ի նշանավորում Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության:

3. Սամվել Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը, Դավիթ Համբարձումյանի նկատմամբ էլ կիրառվել է տնային կալանք և գրավ:

4. Արամ Ղազարյանն ազատվել է ոստիկանապետի պաշտոնից և նշանակվել ՓԾ տնօրեն, Կամո Ցուցուլյանը նշանակվել է ոստիկանության պետ: Հռիփսիմե Հունանյանն էլ հրաժարական է տվել Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից:

5. «Հեղուկ գազը Հայաստան կներմուծվի երկաթուղով՝ Ադրբեջանի տարածքով»,-հայտնել են Էկոնոմիկայի նախարարությունից:

6. Իսպանիայում գնացքների վթարի զոհերի թիվը հասել է 40-ի, մոտ 170 մարդ վիրավորվել է:

7. Իրանում հակակառավարական ցույցերի ընթացքում զոհերի թիվը անցել է 3110-ը:

23 Հունվար, 2026 13:34
Վեր