Մենք Թուրքիայի հետ ուզում ենք ունենալ ամբողջապես բաց սահմաններ hենց վաղը. Ռուբեն Ռուբինյան Zarkerak - Մենք Թուրքիայի հետ ուզում ենք ունենալ ամբողջապես բաց սահմաններ hենց վաղը. Ռուբեն Ռուբինյան
Zarkerak Zarkerak - Մենք Թուրքիայի հետ ուզում ենք ունենալ ամբողջապես բաց սահմաններ hենց վաղը. Ռուբեն Ռուբինյան
Մենք Թուրքիայի հետ ուզում ենք ունենալ ամբողջապես բաց սահմաններ hենց վաղը. Ռուբեն Ռուբինյան

Մենք Թուրքիայի հետ ուզում ենք ունենալ ամբողջապես բաց սահմաններ hենց վաղը. Ռուբեն Ռուբինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Մեր դիրքորոշումը մշտապես այն է եղել, որ մենք Թուրքիայի հետ ուզում ենք ունենալ ամբողջապես բաց սահմաններ ենց վաղը և հաստատված դիվանագիտական հարաբերություններ հենց վաղը: Այնուամենայնիվ մենք ունենք հստակ պայմանավորվածություն 2022 թվականին ձեռք բերված երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր կրող անձանց համար սահմանը բացելու վերաբերյալ և հույս ունենք, որ շուտափույթ կիրականացվի»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:

Ռուբինյանի խոսքով՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը և Հայաստան-Ադրբեջան գործընթացը տարբեր գործընթացներ են. «Քանի որ նույն տարածաշրջանում ենք, կարող են փոխազդել միմյանց վրա և կարծում ենք, որ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում առաջընթացը ոչ միայն չի վնասի Հայաստան-Ադրբեջան գործընթացին, այլև կօգնի և նոր ազդակ կտա, բացի դա չենք կարող նաև չնկատել, որ Հայաստան-Ադրբեջան գործընթացում ահռելի առաջընթաց կա»:

19 Հունվար, 2026 12:41
Վեր