Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Հայաստանյան բենզալցակայաններում վաճառվող ադրբեջանական բենզինից վերցվել են փորձանմուշներ, լաբորատոր փորձաքննություններ արվել են, և խմբաքանակն ամբողջովին համապատասխանել է ԵԱՏՄ տեխկանոնակարգին»,- ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը։
Նա հայտնեց՝ այս թեմայով հարցում են արել Չափագիտության և ստանդարտացման ազգային մարմին, և այս տեղեկությունները կենտրոնն է տրամադրել տեսչությանը. «Որակական առումով որևէ խնդիր չի եղել։ Բենզալցակայաններում տեսչական մարմնի ստուգումների ընթացքում մենք ընդհանրապես տեղյակ չենք լինում, թե տյալ լցակայանում որ երկրից է ներմուծվել բենզինը»:


