Երևանում դադարեցվել, ապա նաև ապամոնտաժվել են բենզա- և գազալցակայաններ. ՔՏՀԱՏՄ Zarkerak - Երևանում դադարեցվել, ապա նաև ապամոնտաժվել են բենզա- և գազալցակայաններ. ՔՏՀԱՏՄ
Zarkerak Zarkerak - Երևանում դադարեցվել, ապա նաև ապամոնտաժվել են բենզա- և գազալցակայաններ. ՔՏՀԱՏՄ
Երևանում դադարեցվել, ապա նաև ապամոնտաժվել են բենզա- և գազալցակայաններ. ՔՏՀԱՏՄ

Երևանում դադարեցվել, ապա նաև ապամոնտաժվել են բենզա- և գազալցակայաններ. ՔՏՀԱՏՄ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին) ղեկավարի հանձնարարագրերի հիման վրա իրականացված հետազոտությունների արդյունքում Երևան քաղաքում դադարեցվել է երկու լցակայանների գործունեությունը: Այդ մասին հայտնում են ՔՏՀԱՏՄ-ից:

Տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի տեխնիկական և հրդեհային անվտանգության բաժանմունքի մասնագետների կողմից 2025 թվականին հրդեհատեխնիկական հետազոտություններ են իրականացվել Ռոստովյան 20/2 հասցեում շահագործվող «Ֆլեշ» ՍՊ ընկերությանը պատկանող բենզալցակայանում, Դավիթ Բեկի 126/2 հասցեում շահագործվող «Դավիթ Բոբոխյան» ԱՁ-ին պատկանող արտադրական վտանգավոր օբյեկտ հանդիսացող հեղուկացված ածխաջրածնային գազալցակայանում:

Հրդեհատեխնիկական հետազոտությունների ընթացքում արձանագրվել են հրդեհային անվտանգության նորմատիվ պահանջների այնպիսի խախտումներ, որոնք անմիջական և ուղղակի սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման, ինչպես նաև քաղաքացիների կյանքի ու առողջության անվտանգության համար:

Հիմք ընդունելով արձանագրված վտանգավորության աստիճանը՝ Տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի որոշմամբ նշված հասցեներում գործող օբյեկտների գործունեությունը դադարեցվել է մինչև խախտումների ամբողջական վերացումը:

Տեսչական մարմնի մասնագետների կողմից տնտեսվարողների հետ իրականացված հետևողական բացատրական աշխատանքների արդյունքում թե՛ բենզալցակայանը և թե՛ հեղուկացված ածխաջրածնային գազալցակայանը տնտեսվարողների կողմից ապամոնտաժվել են:

23 Հունվար, 2026 15:02
Վեր