Հայաստանի և Սինգապուրի նախագահները Դավոսում շեշտել են ՏՏ և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում գործակցության ընդլայնման ներուժը Zarkerak - Հայաստանի և Սինգապուրի նախագահները Դավոսում շեշտել են ՏՏ և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում գործակցության ընդլայնման ներուժը
Zarkerak Zarkerak - Հայաստանի և Սինգապուրի նախագահները Դավոսում շեշտել են ՏՏ և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում գործակցության ընդլայնման ներուժը
Հայաստանի և Սինգապուրի նախագահները Դավոսում շեշտել են ՏՏ և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում գործակցության ընդլայնման ներուժը

Հայաստանի և Սինգապուրի նախագահները Դավոսում շեշտել են ՏՏ և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում գործակցության ընդլայնման ներուժը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Սինգապուրի Հանրապետության նախագահ Թարման Շանմուգարատնամի հետ։

Հանդիպման ընթացքում նախագահ Խաչատուրյանը Սինգապուրի նախագահին ներկայացրել է Հարավային Կովկասում առկա անվտանգային և քաղաքական վերջին զարգացումները, անդրադարձել տարածաշրջանային ընդհանուր իրադրությանը, ինչպես նաև Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացի ընթացքին և դրա շուրջ Հայաստանի մոտեցումներին։

Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Սինգապուրի միջև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորությունները։ Այս համատեքստում շեշտվել է երկկողմ գործակցության ընդլայնման ներուժը հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում՝ հաշվի առնելով Հայաստանի արագ զարգացող տեխնոլոգիական համակարգը և այդ ոլորտում առկա միջազգային գործընկերությունները, այդ թվում՝ NVIDIA ընկերության հետ արդյունավետ համագործակցությունը։

Կողմերը կարևորել են տնտեսական, ներդրումային և նորարարական նախաձեռնությունների խթանումը, փորձի փոխանակումը, ինչպես նաև մասնավոր հատվածի ներգրավմամբ համատեղ ծրագրերի իրականացումը։ Անդրադարձ է կատարվել նաև երկկողմ հարաբերությունների ընդլայնմանը բազմակողմ հարթակներում և միջազգային կառույցների շրջանակներում ընդհանուր գործակցության ուղիների որոնմանն ու խորացմանը։

23 Հունվար, 2026 12:10
Վեր