Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույցներ է ունեցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի, Էփըլ ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Թիմ Կուկի, NVIDIA ընկերության գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգի հետ:
Կողմերը մտքեր են փոխանակել վերականգնվող էներգետիկայի, բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում Հայաստանի որդեգրած զարգացման հայեցակարգերի կյանքի կոչման հնարավորությունների և փոխգործակցության ակտիվացման շուրջ։


