Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ինչպես և կանխատեսվել էր, հունվարի 22-ից հանրապետության առանձին շրջաններում դիտվում է քամու ուժգնացում 15-18մ/վ արագությամբ, ինչով պայմանավորված որոշ հատվածներում դիտվում է նաև բուք։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։
Արդյունքում մի շարք ավտոճանապարհներ հայտնվել են անանցանելի վիճակում։
Հունվարի 23-ի ցերեկը և 24-ին Արագածոտնի լեռնային շրջաններում, Լոռիի, Գեղարքունիքի, Սյունիքի առանձին հատվածներում կրկին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։


