Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Սիրելի «Հայաստան» դաշինք, ես ճ՞իշտ եմ հասկանում, որ դուք քաղաքականությունից դուրս եք եկել, ձեզ ասել են դուրս գաք: Իմ մոտ տպավորություն է, որ ձեզ ասել են դուրս եկեք, հիմա քաղաքականությամբ զբաղվում է ռուսական օլիգարխի կուսակցությունը՝ գնահատելով ձեր անցողիկ շեմը հաղթահարելու շատ ցածր շանսերը: Ամբողջ տրամաբանությունը հուշում է, որ ձեզ ասել են՝ մի խոսեք, մի երևացեք, դուք ընդդիմադիր դաշտի ռեյտինգն եք իջեցնում, ձեր փոխարեն հիմա ձեր մյուս թևը պետք է զբաղվի քաղաքականությամբ»,- ԱԺ արտահերթ նիստում այս մասին ասաց ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
Ի պատասխան իր ելույթի ընթացքում հնչող ընդդիմադիրների մեկնաբանությունների՝ ասաց.«Կգնաք Ռոբերտ Քոչարյանին կասեք ինչի մասի խոսի, եթե կարաք»:


