Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Դուք նույնիսկ ձեր աթոռների վրա ձեր կշիռը չեք կարողանում պահպանել, քաղաքական դաշտում ձեր կշիռը ոնց եք պահելու: Մի քանի օր առաջ եկել Քննիչ հանձնաժողովից էին խոսում, հանձնաժողովի աշխատանքներին չեն մասնակցել, հետո եկել էին, ասում էին՝ Քննիչ հանձնաժողովի զեկույցը բա ուր է: Հիմա եկել են խորհրդի նիստին հարցի վերաբերյալ բովանդակային դատողություններ են անում, բայց հարցի բովանդակային քննարկմանը չեն մասնակցում»- ԱԺ արտահերթ նիստում դիմելով «Հայաստան» խմբակցությանը՝ ասաց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
Անդրադառնալով «Պատիվ ունեմ» դաշինքին՝ Կոնջորյանը նշեց. ««Պատիվ ունեմ»-ն այստեղ է, խիզախաբար մարդիկ մնացել են, իհարկե, գնալու են, հո չեն գալու հարցեր տան: Դիտորդական առաքելությունից էինք խոսում, եթե ճիշտ եմ հիշում «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչներն էին ընտրակաշառքի վրա բռնվել, դատարանի վճիռն էլ կա, դրա համար էլ չեն մասնակցում բովանդակային քննարկմանը, որովհետև որ մասնակցեին, այս փաստարկները լսելու էին: Գալիս են խորհրդի փակ նիստին սուր են ճոճում, հետո այստեղ նույն խիզախությամբ սուրը դնում են պատյանը և վազելով փախչում են»:


