Խաղի որևէ կանոն չի փոխվում այս նախագծով. Ջուլհակյանը՝ ընտրական օրենսգրքում փոփոխությունների մասին Zarkerak - Խաղի որևէ կանոն չի փոխվում այս նախագծով. Ջուլհակյանը՝ ընտրական օրենսգրքում փոփոխությունների մասին
Zarkerak Zarkerak - Խաղի որևէ կանոն չի փոխվում այս նախագծով. Ջուլհակյանը՝ ընտրական օրենսգրքում փոփոխությունների մասին
Խաղի որևէ կանոն չի փոխվում այս նախագծով. Ջուլհակյանը՝ ընտրական օրենսգրքում փոփոխությունների մասին

Խաղի որևէ կանոն չի փոխվում այս նախագծով. Ջուլհակյանը՝ ընտրական օրենսգրքում փոփոխությունների մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում է ««Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը:

Քննարկման շրջանակում պատգամավորները հետաքրքրվեցին՝ արդյոք նախագծով առաջարկվող փոփոխությունները չպե՞տք է արվեն ընտրություններից 1 տարի առաջ, չկա՞ արդյոք նման նորմ: Հիմնական զեկուցող, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը նշեց՝ խոսքը Վենետիկի հանձնաժողովի նորմի մասին է:

«Վենետիկի հանձնաժողովն ունի ուղեցույց, որը կոչվում է «Ընտրական հարցերի լավագույն փորձի կանոնագիրք», և այդ ուղեցույցն ասում է, որ ցանկալի չէ Ընտրական օրենսգրքի ֆունդամենտալ տարրերի փոփոխությունն ընտրություններից անմիջապես առաջ, և մասնավորեցնում է, թե որոնք են այդ ֆունդամենտալ տարրերը՝ ընտրական կարգը, այսինքն՝ համամասնակա՞ն է, թե՞ մեծամասնական, երկրորդը՝ ընտրական հանձնաժողովներում անդամակցությանն առնչվող հարցերը, երրորդը՝ ընտրատարածքների սահմանների փոփոխությունները:

Այսինքն՝ Վենետիկի հանձնաժողովի այդ դիրքորոշումը վերաբերելի է ոչ թե Ընտրական օրենսգրքի ցանկացած փոփոխության առհասարակ, այլ մասնավորապես ֆունդամենտալ տարրերին: Ընդ որում ասվում է՝ ցանկալի չէ, ոչ թե արգելո՛ւմ է փոփոխությունը: Այդտեղ նաև մի շարք պայմաններ են նախատեսվում, թե որ դեպքում կարող են նույնիսկ այդ ֆունդամենտալ տարրերը փոփոխության ենթարկվել:

Ուզում եմ ասել, որ մենք այստեղ որևէ գլոբալ փոփոխություն չենք անում, և խաղի որևէ կանոն չի փոխվում այս նախագծով, ընդամենը հստակեցվում է արդեն գործող կանոնը»,- ասաց պատգամավորը:

23 Հունվար, 2026 11:41
Վեր