Երևանում շտապօգնության բժիշկները Նուբարաշենում գործող թիվ 175 դպրոցի բուժկետում հայտնաբերել են տղամարդու մարմին Zarkerak - Երևանում շտապօգնության բժիշկները Նուբարաշենում գործող թիվ 175 դպրոցի բուժկետում հայտնաբերել են տղամարդու մարմին
Zarkerak Zarkerak - Երևանում շտապօգնության բժիշկները Նուբարաշենում գործող թիվ 175 դպրոցի բուժկետում հայտնաբերել են տղամարդու մարմին
Երևանում շտապօգնության բժիշկները Նուբարաշենում գործող թիվ 175 դպրոցի բուժկետում հայտնաբերել են տղամարդու մարմին

Երևանում շտապօգնության բժիշկները Նուբարաշենում գործող թիվ 175 դպրոցի բուժկետում հայտնաբերել են տղամարդու մարմին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 2-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նուբարաշենի բաժնում ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Նուբարաշեն 11-րդ փողոցում գործող թիվ 175 դպրոց, որտեղ արձանագրել են քաղաքացու մահը։

Տեղում Նուբարաշենի ոստիկանները ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 54-ամյա Սամվել Մ․-ն է, ով նույն օրը  դպրոցի բուժկետում, բժշկի ներկայությամբ հանկարծամահ է եղել։

Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Դեպքի փաստով քննչական բաժնում սպանություն (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Գ․ Շամշյանի տեղեկություններով, Սամվել Մ․-ն աշխատում էր նշված դպրոցում՝ որպես պահակ։

04 Փետրվար, 2026 21:55
Վեր