Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Օմանի մայրաքաղաք Մասկատում սկսվել են իրանա-ամերիկյան բանակցությունները:
Այս մասին հայտնում են իրանական ԶԼՄ-ները։
Իրանական պատվիրակության ղեկավարը, ինչպես և սպասվում էր, արտգործնախարար Արաղչին է, ԱՄՆ-ի կողմից մասնակցում են Թրամփի փեսա Ջարեդ Քուշները և նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը։
Իրանի արտաքին գործերի նախարար Արաղչին ԱՄՆ-ի հետ Օմանում սպասվող բանակցություններից առաջ «X»-ի միկրոբլոգում գրառում էր արել։
«Իրանը դիվանագիտական բանակցություններին մոտենում է բաց աչքերով և անցյալ տարվա իրադարձությունները լավ հիշելով։ Մենք գործում ենք բարի կամքով և վճռականորեն պաշտպանում ենք մեր իրավունքները։
Պարտավորությունները պետք է կատարվեն։ Հավասար իրավունքները, փոխադարձ հարգանքը և փոխադարձ շահերը հռետորաբանություն չեն, այլ անհրաժեշտություն և երկարատև համաձայնագրի հիմք»,- նշել է նա։

