Կապիտալ ներդրումներով  կտեղադրվեն 10 մամոգրաֆիկ սարքավորումներ և՛ մարզերում, և՛ Երևանում. Ավանեսյան Zarkerak - Կապիտալ ներդրումներով կտեղադրվեն 10 մամոգրաֆիկ սարքավորումներ և՛ մարզերում, և՛ Երևանում. Ավանեսյան
Zarkerak Zarkerak - Կապիտալ ներդրումներով կտեղադրվեն 10 մամոգրաֆիկ սարքավորումներ և՛ մարզերում, և՛ Երևանում. Ավանեսյան
Կապիտալ ներդրումներով  կտեղադրվեն 10 մամոգրաֆիկ սարքավորումներ և՛ մարզերում, և՛ Երևանում. Ավանեսյան

Կապիտալ ներդրումներով կտեղադրվեն 10 մամոգրաֆիկ սարքավորումներ և՛ մարզերում, և՛ Երևանում. Ավանեսյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Կապիտալ ներդրումներով այս տարի ՀՀ-ում կտեղադրվեն 10 մամոգրաֆիկ սարքավորումներ և՛ մարզերում, և՛ Երևանում: Մարզերի բնակիչներն այսուհետ իրենց բնակավայրին մոտ տեղերում կարող են ստանալ անհրաժեշտ սքրինինգային հետազոտություն: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Պետական պատվերի, նաև առողջության ապահովագրության շրջանակում ընդլայնվել են նաև սքրինինգային ծրագրերը:

«Հայաստանում այսօր գործում են վերջին, լավագույն ստանդարտին համապատասխան, մարդու պապիլոմավիրուսի թեստավորման համակարգեր, որոնք տրամադրվում են կանանց տարիքային խմբի շրջանակներում: Սա, կարծում եմ, շատ մեծ ձեռքբերում է: Այն շատ ավելի պարզ է, շատ ավելի խնայող է, հեշտ է, և, վստահաբար, ավելի մեծ արդյունքներ է տալու արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելման գործում»,- ասաց նա:

2024-ից գործում է նաև կոլոռեկտալ քաղցկեղի սքրինինգային ծրագիրը:

11 Փետրվար, 2026 15:14
Վեր