Մարդիկ ունեն տարիներով կուտակված առողջապահական կարիքներ, ապահովագրության շրջանակում դիմելիությունն աճում է. Ավանեսյան Zarkerak - Մարդիկ ունեն տարիներով կուտակված առողջապահական կարիքներ, ապահովագրության շրջանակում դիմելիությունն աճում է. Ավանեսյան
Zarkerak Zarkerak - Մարդիկ ունեն տարիներով կուտակված առողջապահական կարիքներ, ապահովագրության շրջանակում դիմելիությունն աճում է. Ավանեսյան
Մարդիկ ունեն տարիներով կուտակված առողջապահական կարիքներ, ապահովագրության շրջանակում դիմելիությունն աճում է. Ավանեսյան

Մարդիկ ունեն տարիներով կուտակված առողջապահական կարիքներ, ապահովագրության շրջանակում դիմելիությունն աճում է. Ավանեսյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Առողջության ապահովագրության շրջանակում գուցե ունենանք հերթագրման սկզբունքի կիրառում: Հնարավոր է՝ լինեն ծառայություններ, որոնց համար գուցե հերթագրման անցնենք»,-  ասուլիսի ժամանակ ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նրա խոսքով՝ առաջին ամսի արդյունքները լավատեսություն են ներշնչում, որ այդ հերթագրումները չպետք է երկար լինեն:

«Տեսնենք՝ փետրվարը, մարտը ինչպիսին են, որովհետև հունվարը որոշակի առումով սպեցիֆիկ է հանգստյան օրերի առումով, ձնառատ է եղել և այլն:

Առաջին եռամսյակն ամփոփելով՝ իհարկե, մեր կանխատեսումները շատ ավելի ճշգրիտ կլինեն, բայց այստեղ էլ, կարծում եմ, մեկնարկը, ընթացքը և մարդկանց վարքագիծը շատ համահունչ էր մեր քաղաքականությանը, և քաղաքացիները, ըստ էության, այո՛, ունեն կուտակված կարիքներ, տարիների, տասնամյակների կուտակված կարիք կա, և այդ կարիքը բավարարելու առումով դիմելիությունն իսկապես աճում է»,- նշել է նա։

Ավանեսյանն ընդգծել է, որ որ մարդիկ հավատում են և հասկանում են, որ իսկապես այս ծառայությունները հասանելի են, և առաջիկա ամիսներին կաճի դիմելությունը: 

«Համակարգն ու ռիսկերը կառավարելի են, մենք ունենք բավական գործիքակազմ՝ արձանագրումները ճիշտ անելու և միջոցներ ձեռնարկելու համար: Կարծում եմ՝ սահուն կերպով շարունակելու ենք»,- հավելել է առողջապահության նախարարը։

11 Փետրվար, 2026 16:08
Վեր