ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն ֆիթնես կենտրոնի կամ մարզասրահի գործունեություն իրականացնողների Zarkerak - ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն ֆիթնես կենտրոնի կամ մարզասրահի գործունեություն իրականացնողների
Zarkerak Zarkerak - ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն ֆիթնես կենտրոնի կամ մարզասրահի գործունեություն իրականացնողների
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն ֆիթնես կենտրոնի կամ մարզասրահի գործունեություն իրականացնողների

ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն ֆիթնես կենտրոնի կամ մարզասրահի գործունեություն իրականացնողների

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է՝ ֆիթնես կենտրոնի կամ մարզասրահի գործունեություն իրականացնող իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը պետք է ծանուցի ԿԳՄՍ նախարարությանը՝ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքի համաձայն:

Օրենքով սահմանված պատշաճ ծանուցմամբ ԿԳՄՍՆ պետք է ներկայացվեն նշված օրենքի 11-րդ հոդվածում նշված վավերապայմանները և ծանուցման ամսաթիվը: Հետագայում ԿԳՄՍՆ-ին անհրաժեշտ է տեղեկացնել նաև ծանուցման ժամանակ նշված վավերապայմանների փոփոխության մասին, եթե այդպիսիք առկա են:

Ֆիթնես կենտրոնի կամ մարզասրահի ծանուցման ենթակա գործունեության իրականացման իրավունք ձեռք բերելու համար իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը պետք է կատարի պետական տուրքի վճար՝ հիմք ընդունելով «Պետական տուրքի մասին» օրենքում կատարված փոփոխությունները:

2026 թվականի փետրվարի 15-ից ուժի մտնող փոփոխությունների համաձայն՝ օրենքի 20.1-ին հոդվածի 1-ին մասիաղյուսակը լրացվելու է ֆիթնես կենտրոնի կամ մարզասրահի գործունեությանը վերաբերող 22-րդ կետով: Պետական տուրքի  վճարը պետք է կատարել 900005003729 հաշվեհամարին՝ նպատակ դաշտում լրացնելով՝ «Ֆիթնես կենտրոնի կամ մարզասրահի գործունեության իրականացման իրավունք ձեռք բերելու համար»:

13 Փետրվար, 2026 14:53
Վեր