Հայ ըմբիշները միջազգային մրցաշարում 8 մեդալ են նվաճել Zarkerak - Հայ ըմբիշները միջազգային մրցաշարում 8 մեդալ են նվաճել
Zarkerak Zarkerak - Հայ ըմբիշները միջազգային մրցաշարում 8 մեդալ են նվաճել
Հայ ըմբիշները միջազգային մրցաշարում 8 մեդալ են նվաճել

Հայ ըմբիշները միջազգային մրցաշարում 8 մեդալ են նվաճել

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Փետրվարի 12-ից 14-ը Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում հայ երիտասարդ ազատ ոճայինները մասնակցել են միջազգային մրցաշարի: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։

Մրցաշարին, ընդհանուր առմամբ, մասնակցել է 8 երկրի 136 ըմբիշ:

Մարզիչներ Արման Մալխասյանի ու Նարեկ Սիրունյանի գլխավորությամբ Հայաստանը ստուգատեսին ներկայացել է 11 մարզիկով ու գրանցել հետևյալ արդյունքները.

57 կգ քաշային կարգ. Արման Հարությունյան՝ արծաթե մեդալ
61 կգ քաշային կարգ. Գագիկ Ղազարյան՝ ոսկե մեդալ
61 կգ քաշային կարգ. Սամվել Գևորգյան՝ արծաթե մեդալ
70 կգ քաշային կարգ. Դավիթ Դավթյան՝ ոսկե մեդալ
74 կգ քաշային կարգ. Վլադիմիր Ազարյան՝ բրոնզե մեդալ
92 կգ քաշային կարգ. Նարեկ Իկիլիկյան՝ արծաթե մեդալ
97 կգ քաշային կարգ. Հակոբ Հակոբյան՝ ոսկե մեդալ
125 կգ քաշային կարգ. Հենրիկ Հայկյան՝ բրոնզե մեդալ:

 

15 Փետրվար, 2026 17:53
Վեր