Պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող վարորդներին․ կազմվել են արձանագրություններ Zarkerak - Պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող վարորդներին․ կազմվել են արձանագրություններ
Zarkerak Zarkerak - Պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող վարորդներին․ կազմվել են արձանագրություններ
Պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող վարորդներին․ կազմվել են արձանագրություններ

Պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող վարորդներին․ կազմվել են արձանագրություններ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Օրերս համացանցում տեսանյութ էր շրջանառվում, որում «Տոյոտայի» վարորդը մայրաքաղաքի Իսակովի պողոտայում խցանման ժամանակ մեքենան վարում էր հետիոտնի համար նախատեսված հատվածով։
Երևանի պարեկների ձեռնարկած միջոցառումներով «Տոյոտան» հայտնաբերվել և տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։

Կարգազանց մի վարորդ էլ հանդիպակաց երթևեկում էր Զովունիում։
Ձեռնարկված միջոցառումներով Արարատի մարզի պարեկները «Վազ-2107»-ը հայտնաբերել են Արտաշատում և տեղափոխել պահպանվող հատուկ տարածք։

Վարորդների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։
Բոլոր իրավախախտները հայտնաբերվելու և ենթարկվելու են պատասխանատվության։

 

 

17 Փետրվար, 2026 17:43
Վեր