«Արմեդ» համակարգում ԱՀԱ շահառուի կարգավիճակը չի երևում․ ՄՔԾ-ն պարզաբանում է՝ ինչ անել Zarkerak - «Արմեդ» համակարգում ԱՀԱ շահառուի կարգավիճակը չի երևում․ ՄՔԾ-ն պարզաբանում է՝ ինչ անել
Zarkerak Zarkerak - «Արմեդ» համակարգում ԱՀԱ շահառուի կարգավիճակը չի երևում․ ՄՔԾ-ն պարզաբանում է՝ ինչ անել
«Արմեդ» համակարգում ԱՀԱ շահառուի կարգավիճակը չի երևում․ ՄՔԾ-ն պարզաբանում է՝ ինչ անել

«Արմեդ» համակարգում ԱՀԱ շահառուի կարգավիճակը չի երևում․ ՄՔԾ-ն պարզաբանում է՝ ինչ անել

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից տեղեկացնում են, որ վերջին շրջանում ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն են դիմում քաղաքացիներ՝ պայմանավորված այն հանգամանքով, որ ՀՀ քաղաքացիության տվյալը բացակայելու պատճառով «Արմեդ» համակարգում ԱՀԱ շահառուի կարգավիճակը չի արտացոլվում:

 

Կառույցից տեղեկացնում են, որ իրավական կարգավիճակով պայմանավորված՝ նման խնդրի դեպքում առաջարկում ենք գրել նամակ mcs@gov.am ՄՔԾ պաշտոնական էլեկտրոնային հասցեին (պարտադիր է դիմողի ստորագրությունը և անձը հաստատող փաստաթուղթը) և նշել դիմողի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը։

 

«ԱՀԱ առնչվող այլ հարցերի դեպքում անհրաժեշտ է դիմել տվյալ ոլորտի պատասխանատու մարմիններին` ՀՀ առողջապահության նախարարությանը և ԱՀԱ հիմնադրամին»,- ասվում է հաղորդագրությունում։

05 Մարտ, 2026 22:31
Վեր