Վայքի, Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում Zarkerak - Վայքի, Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
Zarkerak Zarkerak - Վայքի, Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
Վայքի, Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում

Վայքի, Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Մարտի 9-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:

 

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

 

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

 

Վայքի, Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

 

«Ճանապարհային դեպարտամենտը հորդորում է վարորդներին լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,- ասվում է հաղորդագրությունում:

 

09 Մարտ, 2026 16:48
Վեր