Ներկայում ֆրանսերենի դասավանդման որակի լավարկման կարևոր փուլում ենք. Արաքսիա Սվաջյան Zarkerak - Ներկայում ֆրանսերենի դասավանդման որակի լավարկման կարևոր փուլում ենք. Արաքսիա Սվաջյան
Zarkerak Zarkerak - Ներկայում ֆրանսերենի դասավանդման որակի լավարկման կարևոր փուլում ենք. Արաքսիա Սվաջյան
Ներկայում ֆրանսերենի դասավանդման որակի լավարկման կարևոր փուլում ենք. Արաքսիա Սվաջյան

Ներկայում ֆրանսերենի դասավանդման որակի լավարկման կարևոր փուլում ենք. Արաքսիա Սվաջյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ներկա է եղել Ֆրանսերեն դասավանդողների հայկական ասոցիացիայի (ՖԴՀԱ) հիմնադրման 25-ամյակին նվիրված միջոցառմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Արաքսիա Սվաջյանը ողջունել է ներկաներին՝ նշելով, որ ասոցիացիայի անցած ճանապարհը վկայում է փորձի, հաջողությունների, դժվարությունների և դրանց հաղթահարման մասին։ Նա շնորհավորել է ասոցիացիայի անդամներին ավելի քան 2 տասնամյակի գործունեության համար՝ մաղթելով նորանոր ձեռքբերումներ։

«Ներկայում ֆրանսերենի դասավանդման որակի լավարկման կարևոր փուլում ենք: Ֆրանսիայի դեսպանատան հետ համագործակցությամբ կարևոր ծրագրեր ենք իրականացնում, որոնցից մեկը ֆրանսերեն դասավանդողների կարողությունների զարգացմանն է ուղղված: Վստահ եմ, որ այս ծրագրի ամփոփումից հետո ունենալու ենք ավելի որակյալ կրթություն, ֆրանսերեն ավելի լավ իմացող, Ֆրանսիայի մշակույթը և պատմությունը ճանաչող դպրոցականներ: Դեսպանատան հետ իրականացվող մյուս կարևոր ծրագիրը ֆրանսերենի դասագրքերի ստեղծման աշխատանքն է, որն անչափ կարևոր է․ համատեղ քննարկումների արդյունքում որոշում է կայացվել մեկնարկել ֆրանսերենի նոր դասագրքերի ստեղծման ծրագիրը՝ Հանրակրթության պետական չափորոշչի ներդրման շրջանակում։ Այս գործընթացում մեր գործընկերներն օգնում են փորձագետների և ուսուցիչների մասնագիտական կարողությունների զարգացման հարցում»,- նշել է նախարարի տեղակալը՝ վստահություն հայտնելով, որ ծրագրի ավարտին արձանագրված հաջողություններն իրենց էական ազդեցությունն են թողնելու դասավանդման որակի վրա։

Արաքսիա Սվաջյանը կարևորել է նաև, որ ՀՀ ուսումնական հաստատությունները բավական ակտիվ մասնակցում են ֆրանկոֆոնիայի շրջանակում իրականացվող բոլոր միջոցառումներին. «Վստահ եմ, որ համատեղ իրականացվող ծրագրերի արդյունքում մեր դպրոցականները ֆրանսերենը խորությամբ ուսումնասիրելու, հաղորդակցվելու, մշակույթին ծանոթանալու լայն հնարավորություններ կունենան»:

Նշենք, որ ՖԴՀԱ-ն հիմնադրվել է 2001 թվականին և նույն տարում անդամագրվել Ֆրանսերեն դասավանդողների միջազգային ֆեդերացիային։ Իր կանոնադրական գլխավոր նպատակը համարելով ֆրանսերենի ուսուցիչների մասնագիտական գիտելիքների և հմտությունների զարգացումը՝ 2002-2023 թթ․ այն անցկացրել է ամենամյա սեմինարներ, որոնց մասնակցել է ՀՀ ուսումնական հաստատությունների շուրջ 200 մասնագետ։ ՖԴՀԱ-ի միջոցով բազմաթիվ ուսուցիչներ բազմիցս վերապատրաստվել են Ֆրանսիայի առաջավոր կենտրոններում: Ասոցիացիան մեծ դեր ունի ֆրանսերենի խորացված ուսուցմամբ դասարանների ստեղծման ծրագրի իրականացման մեջ:

Համագործակցելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի (CREFECO) և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան հետ` ՖԴՀԱ-ն կարևորագույն աշխատանք է տարել ուսումնական ծրագրերի, հանրակրթական պետական չափորոշիչների մշակման, դասագրքերի ընտրության, ուսուցիչների ամենամյա վերապատրաստման (ինչպես Հայաստանում, այնպես էլ Ֆրանսիայում) և մշտադիտարկման ուղղությամբ:

Այն կազմակերպել է հանրակրթական դպրոցների ֆրանսերեն ուսումնասիրող աշակերտների լեզվամշակութային այցեր Ֆրանսիա՝ ֆրանսերենի ուսումնասիրման և ֆրանսիական մշակույթին մոտիկից ծանոթացնելու համար։

ԿԳՄՍ նախարարության և CREFECO-ի օժանդակությամբ ասոցիացիան կազմակերպել է միջազգային օլիմպիադա և ամառային ճամբարներ Աղվերանում և Դիլիջանում։

16 Մարտ, 2026 23:13
Վեր