Հայաստանի բուհերում օտարերկրյա դիմորդների թիվը 2025-ին 2021 թվականի համեմատությամբ աճել է 67 տոկոսով. Անդրեասյան Zarkerak - Հայաստանի բուհերում օտարերկրյա դիմորդների թիվը 2025-ին 2021 թվականի համեմատությամբ աճել է 67 տոկոսով. Անդրեասյան
Zarkerak Zarkerak - Հայաստանի բուհերում օտարերկրյա դիմորդների թիվը 2025-ին 2021 թվականի համեմատությամբ աճել է 67 տոկոսով. Անդրեասյան
Հայաստանի բուհերում օտարերկրյա դիմորդների թիվը 2025-ին 2021 թվականի համեմատությամբ աճել է 67 տոկոսով. Անդրեասյան

Հայաստանի բուհերում օտարերկրյա դիմորդների թիվը 2025-ին 2021 թվականի համեմատությամբ աճել է 67 տոկոսով. Անդրեասյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի բուհերում օտարերկրյա դիմորդների թիվը 2025-ին 2021 թվականի համեմատությամբ աճել է 67 տոկոսով:

Այս մասին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ԱԺ գիտության, կրթության հարցերով հանձնաժողովի նիստում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2025 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի ներկայացմանը:

«Նախորդ տարի մի կարևոր աշխատանք էինք ձեռնարկել բուհերում օտարերկրյա ուսանողների ներգրավման ուղղությամբ, ինչի շնորհիվ թվային հարթակով ենք օտարերկրյա ուսանողների ընդունելությունն իրականացրել: Սա բերել է նրան, որ միայն օտարազգի քաղաքացիների հայտերը նախորդ տարվա համեմատ աճել են 90 տոկոսով, իսկ 2021-ի նկատմամբ՝ օտարերկրյա դիմորդների թվաքանակն ավելացել է 67 տոկոսով: Սա նշանակում է՝ եթե գործիքակազմերը համապատասխան են և հարմար են, ապա մեծացնում է գրավչությունը»,-ասաց նախարարը:

2025-ին Հայաստանի բուհեր ընդունվել է 10 հազար 970 առաջին կուրսեցի, որոնց 59 տոկոսը ԲՏՃՄ (բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական) ուղղություններով է:

Նախարարը հիշեցրեց, որ գերակա ուղղություններով կրթաթոշակային ծրագրեր ունեն: Դրանով պայմանավորված՝ տեսնում են այդ ուղղություններում ուսանողների թվի էական աճ:

 

17 Մարտ, 2026 14:43
Վեր