Երուսաղեմում պատմության մեջ առաջին անգամ ժամանակավորապես դադարեցվել են ժամերգությունները Սուրբ Հարության տաճարում Zarkerak - Երուսաղեմում պատմության մեջ առաջին անգամ ժամանակավորապես դադարեցվել են ժամերգությունները Սուրբ Հարության տաճարում
Zarkerak Zarkerak - Երուսաղեմում պատմության մեջ առաջին անգամ ժամանակավորապես դադարեցվել են ժամերգությունները Սուրբ Հարության տաճարում
Երուսաղեմում պատմության մեջ առաջին անգամ ժամանակավորապես դադարեցվել են ժամերգությունները Սուրբ Հարության տաճարում

Երուսաղեմում պատմության մեջ առաջին անգամ ժամանակավորապես դադարեցվել են ժամերգությունները Սուրբ Հարության տաճարում

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Երուսաղեմում պատմության մեջ առաջին անգամ ժամանակավորապես դադարեցվել են ժամերգությունները Սուրբ Հարության տաճարում: Նշվում է, որ սրբավայրը փակվել է դեռևս փետրվարի 28-ին՝ Իրանի հետ ռազմական հակամարտության սկսվելու պատճառով: Այս մասին հայտնում է կաթոլիկ Aleteia պորտալը:

Սրբավայրը նախկինում ևս փակվել էր ուխտավորների և զբոսաշրջիկների համար, սակայն այժմ առաջին անգամ լիովին դադարեցվել է ժամերգությունների անցկացումը: Սահմանափակումները մտցվել են Մեծ Պահքի ժամանակահատվածի համար, ընդ որում՝ հավանականություն կա, որ տաճարը փակ կմնա նաև Սուրբ Զատկին:

Հիշեցնենք, որ մարտի 16-ին հաղորդվել էր, որ իսրայելական խոցված հրթիռի բեկորներն ընկել են Երուսաղեմի Ուղղափառ պատրիարքարանի շենքի տանիքին՝ Սուրբ Հարության տաճարից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա:

20 Մարտ, 2026 18:08
Վեր