Ներկայացվել է մայիսի 4-10-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը Zarkerak - Ներկայացվել է մայիսի 4-10-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը
Zarkerak Zarkerak - Ներկայացվել է մայիսի 4-10-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը
Ներկայացվել է մայիսի 4-10-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը

Ներկայացվել է մայիսի 4-10-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» ներկայացրել է մայիսի 4-10-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը։

 

Շաբաթվա ընթացքում շարունակվել են գյուղատնտեսական աշխատանքները և մշակաբույսերի զարգացումը։

​Հովտային շրջաններում աշնանացան ցորենը հասկակալման փուլում է, շարունակվել է կորիզավոր պտղատուների աճը։

Արարատյան դաշտում բանաջարանոցային մշակաբույսերը գտնվել են երրորդ տերևի փուլում, տեղ-տեղ առաջացել են խաղողի վազի առաջին ծաղկաբույլերը, խոտաբույսերը ծաղկել են։

Նախալեռնային շրջաններում աշնանացան ցորենը ծեղացողունի ներքին հանգույցների առաջացման փուլում է, սկսվել է պտղատուների պտղի ձևավորումը, կարտոֆիլը ծլել է։

Լեռնային շրջաններում աշնանացանը ցողունակալել է, իսկ որոշ լեռնային շրջաններում գարնանացան գարին ծլել, շարունակվել է կարտոֆիլի տնկումը։

11 Մայիս, 2026 22:23
Վեր