Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ֆրանսիայում ուժեղ շոգի պատճառով երկուշաբթի կփակվեն 845 դպրոցներ և քոլեջներ, ևս մոտ 1800 ուսումնական հաստատություններ կփոխեն աշխատանքի գրաֆիկը և աշակերտներին կարձակեն օրվա առաջին կեսին, հայտնում է Le Figaro-ն։
Այս մասին հայտնել է կրթության նախարար Էդուար Ժեֆրեն՝ ճշտելով, որ փակումը հիմնականում կվերաբերի այն շրջաններին, որոնք գտնվում են եղանակային վտանգի կարմիր մակարդակի ռեժիմում։ Ընդհանուր առմամբ Ֆրանսիայում կա մոտ 60 հազար ուսումնական հաստատություն։
Ըստ նախարարի, 845 դպրոցներում և քոլեջներում դասերը կամ ամբողջությամբ չեղարկվել են, կամ կազմակերպվել են նվազագույն ձևաչափով։ Նախարարը ընդգծել է, որ որոշումը կայացվում է տարածաշրջանների մակարդակով, քանի որ երկրի տարբեր հատվածներում իրավիճակը տարբեր է։
Նա նաև նշել է, որ հիմնական սկզբունքը շարունակում է մնալ կրթական համակարգի աշխատանքի անընդհատության ապահովումը, սակայն աշակերտների և անձնակազմի անվտանգության սպառնալիքի դեպքում թույլատրվում են բացառություններ և ժամանակավոր փակումներ։
Մինչ այդ Իլ-դը-Ֆրանս տարածաշրջանը հայտարարել է 500 քննական կենտրոնների համար մեկ միլիոն եվրոյի չափով արտակարգ օգնություն հատկացնելու մասին։ Միջոցները կուղղվեն օդափոխիչների, օդի սառեցման սարքերի և շոգից պաշտպանվելու համար այլ սարքավորումների գնմանը։


