Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հորմուզի նեղուցը նախկինի պես փակ է, դրանով նավերի անցում չի իրականացվում։ Այս մասին հայտնել է Fars գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Ըստ դրա տվյալների՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերը նավերի անցման թույլտվություն չեն տալիս մինչև հետագա ծանուցում։
Ավելի վաղ՝ հունիսի 20-ին, Իրանը փակել էր Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Իսրայելի կողմից Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի:


