Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի հերթական խմբաքանակը, ինչպես նաև իրականացվել է տարանցիկ բեռների մատակարարում։ Այս մասին հայնտում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Բալաջարի կայարանից Բյոյուք-Քյասիքի ուղղությամբ է ուղարկվել դիզելային վառելիքով բեռնված 17 վագոն՝ շուրջ 1000 տոննա ընդհանուր քաշով։
Միաժամանակ իրականացվել է Ռուսաստանից Հայաստան հերթական մատակարարումը՝ Ադրբեջանի տարածքով։ Բալաջարի կայարանից Բյոյուք-Քյասիքի ուղղությամբ է ուղարկվել ցորենով բեռնված 18 վագոն՝ 1260 տոննա քաշով։


